Ուժի կիրառմամբ 150,000 մարդ ստիպված եղավ լքել տներն ու փախչել․ Բորելը՝ ԼՂ-ում Ադրբեջանի էթնիկ զտման մասին

Լուրեր

07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
Բոլորը

Ժամանակի դժվարությունները, որում մենք ապրում ենք, պետք է միայն խրախուսեն՝ շարունակել պաշտպանել մարդու իրավունքներն ամբողջ աշխարհում: Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ-ՀԿ Մարդու իրավունքների 25-րդ համաժողովում ունեցած ելույթում։

«Որովհետև այն, ինչ տեսնում ենք, դաժան ուժային քաղաքականության վերադարձն է։ Ավելի ու ավելի շատ հակամարտություններ են լուծվում ուժի կիրառմամբ, մի բան, որը ենթադրաբար արգելված էր»,- ասել է Բորելը՝ անդրադառնալով ԼՂ-ում Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիային ու էթնիկ զտմանը։

«Տեսեք, օրինակ, թե ինչ տեղի ունեցավ Ադրբեջանում և Հայաստանում։ Վաղուց սառեցված հակամարտություն, որը հանկարծակի ծագեց, չէի ասի, թե լուծվել է, սակայն վճռական նշանակություն ունեցավ ռազմական միջամտությունը, որը մեկ շաբաթվա ընթացքում ստիպեց 150,000 մարդու տեղափոխվել: Մեկ շաբաթվա ընթացքում 150,000 մարդ ստիպված եղավ լքել իրենց տներն ու փախչել»,- հավելել է նա։

Ժոզեպ Բորելը նաև նշել է, որ «միջազգային հանրությունն այդ կապակցությամբ ափսոսանք, մտահոգություն է հայտնել, հումանիտար աջակցություն ուղարկել, բայց դա տեղի է ունեցել ուժի կիրառմամբ»։

Էմմա Չոբանյան