Բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում կկատարվի դերերի հստակեցում․ ՀՀ քաղաքաշինության կոմիտե

Լուրեր

04.04.2026 | 12:43
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը
04.04.2026 | 12:33
Պայթյուններ են տեղի ունեցել Թեհրանի հյուսիսում․ ԶԼՄ-ներ
04.04.2026 | 12:31
Ռոնալդուն վերադարձը խաղադաշտ նշել է երկու գոլով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 12:24
Իրաքի Բասրա նավթային ընկերության համալիրում ԱԹՍ է կործանվել․ Al Jazeera
04.04.2026 | 12:13
Մի քիչ համբերեք, կիմանաք. Սերժ Սարգսյանը դեռ չբացահայտեց՝ որ ուժին են աջակցելու ընտրություններին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.04.2026 | 12:00
«Հայոց Համազգային Միասնությունը» չի մասնակցի ընտրություններին․ Միհրան Պողողսյանը կոչ է անում այլ ուժի ձայնը տալ
04.04.2026 | 11:55
Երևանի Կենտրոն վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
04.04.2026 | 11:48
Հովհաննես Բաչկովը հաղթել է նոկաուտով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.04.2026 | 11:38
ՀՀԿ 18-րդ Համագումար․ ՈւՂԻՂ
04.04.2026 | 11:31
Վթարային ջրանջատում Արարատի և Արմավիրի մարզերում
04.04.2026 | 11:15
Իսակովի պողոտայում 3 ավտեմեքենա է բախվել․ վարորդներից մեկը հոսպիտալացվել է
04.04.2026 | 11:05
Երկրաշարժ Վան քաղաքից 40 կմ-հյուսիս
04.04.2026 | 11:00
Ջրամբարում քաղաքացիներ են ջրահեղձ եղել․ ՆԳՆ
04.04.2026 | 10:46
Լարս ավտոճանապարհը բաց է
04.04.2026 | 10:29
Արտարժույթների փոխարժեքները՝ ապրիլի 4-ի դրությամբ
Բոլորը

Կառավարությունը նոյեմբերի 30-ի նիստում հավանություն է տվել Քաղաքաշինության կոմիտեի մշակած «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին․ տեղեկացնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Փաթեթով առաջարկվում է սահմանել բազմաբնակարան շենքերի կառավարման բնագավառում պետական լիազոր մարմնի, մարզպետների, տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները, ինչպես նաև նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի պարտականությունները:

Առաջին խմբին վերապահվող լիազորությունները հիմնականում վերաբերում են օրենսդրական դաշտի բարելավմանն ուղղված առաջարկների մշակմանը, բնակֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տվյալների վարմանը, խորհրդատվական նյութերի մշակմանը, ՀՀ կառավարության կողմից հաստատված ծրագրերի մշտադիտարկմանը:

Իսկ նոր կառուցվող կամ կառուցված բազմաբնակարան շենքի կառուցապատողի համար սահմանմանում են պարտականություններ, որոնք վերաբերում են շենքի կառուցումից հետո՝ մինչև սեփականատերերի կողմից կառավարման մարմնի ընտրությունը, սեփականատերերի անունից կառավարման մարմին ձևավորելուն և շենքի կառուցման մեկնարկից մինչև կառավարման մարմնի ձևավորում ընկած ժամանակահատվածում ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող գույքի օտարման առանձնահակտություններին: Կառուցապատողը կունենա նաև բազմաբնակարան շենքի կառուցումից հետո շենքի փաստաթղթերը կառավարման մարմնին փոխանցելու պարտավորություն:

Օրենքով սահմանված կազմով կամ ժամկետում փաստաթղթերը չփոխանցելու դեպքում «Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքով նախատեսվում է պատասխանատվություն: