Փաշինյանի նյարդերը տեղի են տալիս․ թավիշն ու պողպատն իրենց գործը չեն արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Տարբեր «մանր ու մեծ չինովնիկների»՝ թալանածը վերադարձնելու գործընթացի ձախողման մեղավորներ Նիկոլ Փաշինյանը համարում է գլխավոր դատախազին, Քննչական կոմիտեի նախագահին և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին։ Վարչապետն իր թերացումների մասին ոչ մի բառ չի ասում՝ արդյո՞ք ինքն ամեն ինչ է արել, որ թալանվածը հետ վերադարձվի։

Հայաստանում Քննչական կոմիտեի նախագահն ու գլխավոր դատախազը շուրջ երկու մլն դրամ աշխատավարձ են ստանում, որը ներառում է նաև հավելավճարները։ Գործադիրը պարբերաբար միլիոնավոր դոլարներ է ուղղում իրավապահ ոլորտի աշխատավարձերին։ Factor TV-ն նախորդ տարի Կառավարության որոշումներից մեկից տեղեկացել էր, որ 8,2 մլն դոլար է փոխանցվել իրավապահ համակարգի աշխատավարձերի ու հավելավճարների համար։ Իրավապահ համակարգի պաշտոնյաները միլիոնները տանում են տուն, բայց գործատու Փաշինյանը դժգոհ է, ասում է՝ մեծ պրոբլեմները չեն լուծվում։

2022 թվականին կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար դատարանի առջև է կանգնել 63 պաշտոնյա։ 2021 թվականի համեմատ՝ կոռուպցիայի համար դատվող պաշտոնյաների թիվն ավելացել է 19-ով։ Սա միայն Հակակոռուպցիոն կոմիտեի վարույթում գտնվող գործերով։ Իսկ ԱԱԾ քննչական դեպարտամենտում նախորդ տարի քննված քրեական վարույթներով կոռուպցիոն հանցագործություններ կատարելու համար քրեական հետապնդման է ենթարկվել 44 պաշտոնատար անձ։

2022 թվականի ընթացքում կոռուպցիոն բնույթի ավարտված նյութերով, քրեական գործերով և քրեական վարույթներով պատճառված ընդհանուր գույքային վնասը կազմել է 2 մլրդ 221 մլն դրամ, որից վերականգնվել է 873 մլն 265 հազար դրամը։

2019 թվականին գրանցվել է կոռուպցիոն բնույթի քրեական գործերով անցնող պաշտոնյաների ամենաբարձր ցուցանիշը՝ 530 պաշտոնատար անձ մեղադրյալի կարգավիճակ է ունեցել։ Այս ցանկում ՀՀ նախկին նախագահներ են, դատավորներ, նախկին ոստիկանապետ, նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Սա պայմանավորված էր ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությամբ, որից հետո իշխանության նախկին ներկայացուցիչները հայտնվեցին արդարադատության առջև։ Գերատեսչություններից ամենաշատ մեղադրյալները եղել են Զինված ուժերից՝ 164 պաշտոնյա։ Հիմա ձերբակալվողների ցանկում, այսպես ասած, խոշոր ձկներ այլևս չկան։

Մինչ օրս ուժի մեջ մտած դատական վճիռներ չկան նախկին իշխանության առանցքային ներկայացուցիչների ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքերի վերաբերյալ։ Ընդհանուր 90 հայցադիմում կա՝ 500 մլրդ դրամի բռնագանձման պահանջով։

Ռոբերտ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, ըստ Դատախազության, 36 մլրդ դրամ պետք է վերադարձնեն պետությանը։ Լևոն Քոչարյանը, օրինակ, բացառում է, որ պետությանը գեթ մեկ լումա կվերադարձնեն։

Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունումից հետո Գլխավոր դատախազությանը հաջողվել է ՀՀ-ին վերադարձնել ընդամենը չորս հոգու կողմից ապօրինի ձեռք բերված գույք և փող։ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ, ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Վաչագան Ղազարյանը պետությանն է վերադարձրել 2 մլրդ դրամ արժողությամբ հողակտորներ, 16 մլն դրամի գույք։

28 մլն դրամ էլ պետությանը վերադարձնելու խոստում է տվել Մհեր Սեդրակյանի քրոջ փեսան՝ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավար Արմեն Հարությունյանը։ Ընդհանուր առմամբ, պետությանը փոխանցվել է 6 անշարժ, 1 շարժական գույք և 79 մլն դրամ։

Մյուս երկու անձանց և նրանց կողմից վերադարձված գույքի վերաբերյալ տեղեկություններ այս պահին առկա չեն։

Նիկոլ Փաշինյանն իշխանության գալուց 5,5 տարի անց արձանագրում է՝ ո՛չ թավիշը, ո՛չ պողպատը չեն օգնել․ տապալվել են կոռուպցիայի դեմ պայքարի հեղափոխական խոստումները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան