Ովքեր պետք է պաշտպանեն Ադրբեջանի կողմից գերեվարված հայերի իրավունքները․ BBC-ի անդրադարձը

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանական բանտում տասնյակ հայեր կան, ովքեր ձերբակալվել կամ գերեվարվել են 2020 թվականի Ղարաբաղյան պատերազմից հետո։ Ինչո՞ւ ադրբեջանցի իրավապաշտպանները չեն պաշտպանում հայերին, հարցադրում է արվում BBC-ի ռուսական ծառայության անդրադարձում։

Ադրբեջանում տեղի իրավապաշտպանները կարող էին կանգնել՝ ի պաշտպանություն կալանավորված հայերի իրավունքների: Բայց դա այնքան էլ հեշտ չէ։ Ադրբեջանցի իրավապաշտպանները, որոնք սովորաբար պատրաստ են պաշտպանել համաքաղաքացիների իրավունքները, կարծես փորձում են չմիջամտել հայերի դատավարություններին, գրում է պարբերականը:

Իրավապաշտպան Էլդար Զեյնալովն ասում է, որ այս բանտարկյալների նկատմամբ ինքը «չեզոք-անկախ» վերաբերմունք ունի։

«Նրանց շուրջ առանց իրավապաշտպանների էլ պտտվում են տարբեր դիտորդներ։ Բացի այդ, իրավապաշտպանի կողմից տեղեկատվություն ստանալն իմաստ ունի միայն այն դեպքում, երբ այն կարող է օգտագործվել քննադատության, պաշտպանական արշավի համար, բայց այս հայերի հատուկ կարգավիճակը դա անհնարին է դարձնում»,- լրատվամիջոցի հետ զրույցում ասել է Զեյնալովը։

«Հատուկ կարգավիճակ» ասելով՝ Զեյնալովը նկատի ունի նրանց, ովքեր մեղադրվում են հատկապես ռազմական հանցագործությունների և մարդկության դեմ հանցագործությունների համար։ Նրա խոսքով՝ ադրբեջանցի իրավապաշտպաններին այսօր խոչընդոտում է ընդհանրապես հայերին պաշտպանելու գործընթացի քաղաքականացումը։

«Ցանկացած տեղեկություն, որը կարող է ծառայել մյուս (հայկական) կողմին մեղադրելուն, երաշխավորված կերպով ուռճացված կլինի»,- կարծում է նա։

Օրինակ, ըստ Զեյնալովի, եթե գերու համար ամենօրյա այցելություններ կազմակերպես բժշկի մոտ, դա քաղաքականացման պատճառ կլինի։

Ինքը՝ Էլդար Զեյնալովը, Ղարաբաղում առաջին պատերազմի ժամանակ պաշտպանել է գերիների իրավունքները։ Նրա խոսքով՝ 1994 թվականից ի վեր այդ հարցով Ադրբեջանի և Հայաստանի իշխանությունները, ինչպես նաև Կարմիր Խաչը գրեթե մենաշնորհային ձևով են զբաղվել։

«Նրանց չեն հետաքրքրում մեր խորհուրդներն ու մեկնաբանությունները, երբեմն էլ դրանք դանակի պես սուր են»,- ասում է նա։

Իրավապաշտպանը նշում է, որ ի տարբերություն ԿԽՄԿ-ի՝ երկրի իր գործընկերների համար շատ ավելի դժվար է դիմակայել անհիմն մեղադրանքներին, այդ պատճառով նրանք կողքից հետևում են գործընթացին։

Վերջերս BBC-ին տված հարցազրույցում ադրբեջանցի մեկ այլ իրավապաշտպան, քաղաքական էմիգրանտ Արիֆ Յունուսն ասել էր, որ «անջատողականների» թեմայի հետ կապված ադրբեջանցի իրավապաշտպանները հաճախ վախենում են ոչ միայն պետությունից, այլև հասարակական կարծիքից, այդ պատճառով նրանք չէին ցանկանում պաշտպանել, օրինակ, թալիշ անջատողականներին։ Դա տեղի է ունեցել նույնիսկ այն դեպքերում, երբ միջազգային իրավապաշտպաններն ահազանգել են։

Ադրբեջանում արդարադատության հետ կապված խնդիրների մասին միջազգային կազմակերպությունները նշում են արդեն երկար տարիներ։ Երբ ոտնահարվում են ադրբեջանցիների իրավունքները, հասարակությունը հավատում է դրան և նույնիսկ քննարկում: Բայց դա չի վերաբերում հայերի իրավունքներին։

Օրինակ, ամռանը Բաքվում հասարակությունը վրդովվել էր, երբ լրագրողները ցուցադրեցին կադրեր լեռնային Սոյուդլու գյուղից, որը ոստիկանները շրջափակման մեջ էին պահել տեղի ֆերմերների բնապահպանական բողոքից հետո: Նույն ժամանակահատվածում ընթանում էր նաև Լեռնային Ղարաբաղի շրջափակումը, բայց դրան չէին հավատում ո՛չ ադրբեջանական ընդդիմությունը, ո՛չ իրավապաշտպանները (գոնե հրապարակավ)։

Տեղի ակտիվիստները պարբերաբար քաղբանտարկյալների ցուցակներ են կազմում, որոնք պարունակում են հարյուրից ավելի անուն, իսկ իրավապաշտպաններից ոմանք իրենք են եղել բանտերում։ Նրանք բացահայտել են բանտարկյալների խոշտանգումների և սպանությունների բազմաթիվ դեպքեր։ Բայց՝ ո՛չ հայերի։

Միջազգային իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը պատերազմից 4 ամիս անց գրել էր, թե ինչպես են խոշտանգել հայ գերիներին Ադրբեջանում, և կոչ էր արել երկրի իշխանություններին ուսումնասիրել այդ դեպքերը։

BBC-ն ևս հետաքննել է հայ ռազմագերիների սպանության դեպքերը անմիջապես պատերազմի և դրան հաջորդած երկու երկրների սահմանին բախումների ժամանակ։

Այսօր ադրբեջանական բանտերում հայ զինվորների առողջական վիճակը վերահսկվում է միայն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի կողմից։ ԿԽՄԿ-ն BBC-ին ասել է, որ դիտարկումների արդյունքներն ու իրենց առաջարկությունները, կազմակերպության ընթացակարգի համաձայն, կարող են փոխանցվել միայն կալանավորներին պահող կողմի իշխանություններին:

BBC-ն փորձել է զրուցել Ադրբեջանում դատված հայ զինվորների փաստաբանների հետ։ Սակայն նյութի հրապարակման պահին ինը փաստաբաններից ոչ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվել:

Նիդերլանդներում բնակվող Արիֆ և Լեյլա Յունուսներն այն քիչ ադրբեջանցի իրավապաշտպաններից են, ովքեր հետևում են Ադրբեջանում հայ զինվորների դատավարություններին։ Նրանց խոսքով՝ ռազմագերիների դատավարություններն ընթանում են խախտումներով։ Մասնավորապես, բանտարկյալները հնարավորություն չունեն կապ հաստատել հարազատների հետ, իսկ դատավարություններն անցնում են դռնփակ, և լրագրողները չեն կարողանում պարզել, թե ինչ է կատարվում դատարանի դահլիճում։

Միևնույն ժամանակ, ԿԽՄԿ-ն պնդում է, որ պարբերաբար այցելում է հայ կալանավորներին, այդ թվում՝ նրանց ընտանիքների հետ կապ պահպանելու համար։ Նրանք կարող են հաղորդակցվել հեռախոսազանգերի, նամակների և նախապես ձայնագրված տեսանյութերի միջոցով: