Էրդողանը մեկնել է Կատար՝ միլիարդավոր դոլարների ֆինանսավորում փնտրելու

Լուրեր

07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համեդ Ալ-Թանիի հրավերով դեկտեմբերի 4-5-ը պաշտոնական այցով Կատար կլինի։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմը, գրում է Անադոլու գործակալությունը։

Հաղոդվում է, որ Էրդողանը մասնակցելու է Թուրքիա-Կատար ռազմավարական համագործակցության բարձրագույն կոմիտեի 9-րդ նիստին, որը տեղի է ունենալու Դոհայում՝ երկու երկրների ղեկավարների նախագահությամբ։

Հանդիպման մասնակիցները քննարկելու են թուրք-կատարական հարաբերությունների ամբողջ սպեկտրը և տարբեր ոլորտներում երկու երկրների միջև համագործակցության հետագա խորացման հնարավորությունները։ Նախատեսվում է մտքերի փոխանակում երկկողմ հարաբերությունների իրավիճակի, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ խնդիրների, առաջին հերթին՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների վերաբերյալ։

Բացի այդ, նախատեսվում է մի շարք երկկողմ համաձայնագրերի ստորագրում, որոնք պետք է զգալի ներդրում ունենան երկու երկրների կապերի զարգացման գործում։ Այցի շրջանակում Թուրքիայի նախագահը մասնակցելու է նաև Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի նիստին։

Factor TV-ն ավելի վաղ անդրադարձել էր տեղեկություններին, որ Էրդողանը մեկնում է Պարսից ծոցի երկրներ՝ ֆինանսավորում փնտրելու 23,5 միլիարդ դոլարի չափով տրանսպորտային ենթակառուցվածքի համար, որը Թուրքիայի միջոցով Ասիան կկապի Եվրոպային։

Էմմա Չոբանյան