Թուրքիան այլընտրանք է ստեղծում Հնդկաստան-Եվրոպա միջանցքին և Պարսից ծոցի երկրներում գումար փնտրում նոր տարանցիկ երթուղու համար

Լուրեր

07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
07.11.2026 | 09:30
Նորբերտո Բրիասկո Բալեկյանը գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.11.2026 | 23:24
Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն
06.11.2026 | 23:10
Եվրոպայում նոյեմբերի 6-ին ավելի քան 15 չվերթի մասով պայթյունի սպառնալիք է ստացվել
06.11.2026 | 22:53
ԵՄ-ն է TikTok-ին մեղադրել է օրենքի խախտման մեջ ու պահանջել փոխել վնասակար ալգորիթմը
06.11.2026 | 22:38
Կիպրոսի կրթության նախարարն այցելել է ՀՀ կրթամշակութային և երիտասարդական հաստատություններ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս շաբաթ Պարսից ծոցի երկրներ կատարած այցի շրջանակում ֆինանսավորում կփնտրի Արաբական Միացյալ Էմիրություններից և Կատարից՝ 23,5 միլիարդ դոլարի չափով տրանսպորտային ենթակառուցվածքի համար, որը Թուրքիայի միջոցով Ասիան կկապի Եվրոպային, գրում է Bloomberg-ը։

Նախագծերը, որոնք նա քննարկելու է, ներառում են երկաթուղիների և ճանապարհների ցանց Պարսից ծոցի իրաքյան Ֆաո նավահանգստից մինչև հյուսիսում գտնվող Թուրքիայի սահմանը, ինչպես նաև Ստամբուլի Բոսֆորի նեղուցով անցնող երկաթգիծը, որը կապում է երկու մայրցամաքները, Bloomberg-ին ասել է տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն։

«Մենք խոսում ենք 8-10 միլիարդ դոլարի ներդրումների մասին առաջին փուլում, որը կավելանա՝ հասնելով մինչև մոտ 20 միլիարդ դոլարի», – ասել է նա իրաքյան նախագծի մասին, որը կոչվում է Զարգացման ճանապարհ:

Սպասվում է, որ Բոսֆորի երկաթուղային հաղորդակցությունը կարժենա 3-3,5 միլիարդ դոլար։

Էրդողանն արդեն այցով ԱՄԷ-ում է, որտեղ մասնակցում է COP28 կլիմայական գագաթնաժողովին, հաջորդ շաբաթվա սկզբին էլ կմեկնի Կատար:

Թուրքիան հավակնում է դառնալ դեպի Եվրոպա արտահանման խողովակ՝ առևտրային ուղիների շուրջ աճող մրցակցության պայմաններում: Ուրալօղլուն նշել է, որ Զարգացման ճանապարհն ավելի կարճ կլինի, քան ԱՄՆ-ի կողմից սեպտեմբերին հայտարարված Մերձավոր Արևելք-Հնդկաստան առևտրային միջանցքը, թեև բեռների պահանջարկը կարող է բավարար լինել երկու նախագծերին աջակցելու համար:

Սաուդյան Արաբիան և ԱՄԷ-ն ներգրավված են ԱՄՆ-ի աջակցությունը վայելող Հնդկաստան-Մերձավոր Արևելք-Եվրոպա տնտեսական միջանցքում, մինչդեռ Չինաստանն արդեն ընդլայնել է իր ազդեցությունը էներգիայով հարուստ տարածաշրջանում՝ իր «Գոտի և ճանապարհ» ենթակառուցվածքային ներդրումներով:

Թուրքիան նաև հույս ունի համաձայնության գալ Պարսից ծոցի արաբական երկրների հետ՝ Իզմիր քաղաքում գտնվող Ալսանջակ նավահանգիստը համատեղ շահագործելու համար:

«Մենք բանակցություններ ենք վարում Ծոցի տարածաշրջանի հետ։ Դա ոչ թե վաճառք է, այլ գործընկերություն։ Շուտով կարող է զարգացում լինել»,- ասել է Ուրալօղլուն։

Էմմա Չոբանյան