Պետդուման կոչ է արել զինվորական ծառայության ժամկետը մեկից դարձնել երկու տարի

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Ռուսաստանում մարտունակ զինվորներ պատրաստելու համար անհրաժեշտ է զինվորական ծառայության ժամկետը մեկ տարուց հասցնել երկուսի։ Նման հայտարարությամբ են հանդես եկել Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի երկու անդամներ՝ Անդրեյ Գուրուլևը (Միացյալ Ռուսաստան) և Վիկտոր Սոբոլևը (ՌԴ Կոմունիստական կուսակցություն), գրում է The Moscow Times-ը։

«Ժամկետային զինծառայողների ծառայությունը պետք է երկու տարի լինի, այդ ժամանակ կլուծվի ժամկետային զինծառայողների թվի խնդիրը։ Երկրորդ՝ կբարձրանա մոբիլիզացիոն ռեսուրսի նախապատրաստման որակը»,- իր Telegram-ալիքում գրել է Գուրուլևը։

Նրա խոսքով՝ մեկամյա ծառայությունը «պատրաստված զինվոր» չի տալիս։

«Ծրագրերի տարբեր խորացումներն ու ընդլայնումները չեն օգնի»,- ընդգծել է պատգամավորը։

Այս հայտարարությունից հետո նույնանման հայտարարությամբ է հանդես եկել նաև Սոբոլևը։

«Բանակում ծառայության ժամկետի ավելացման հարցը վաղուց է հասունացել։ Զինվորները պետք է ծառայեն առնվազն մեկուկես տարի, որից առաջին վեց ամիսները պետք է վերապատրաստվեն ուսումնական ստորաբաժանումներում։ Իսկ հաջորդ տարին կամ, ավելի լավ է, մեկուկես տարին լինեն անմիջականորեն զորքերում: Այդ դեպքում մեր զորքերն իսկապես մարտունակ կլինեն»,- The Moscow Times-ի փոխանցմամբ ասել է պատգամավորը։

Նրա խոսքով՝ վերջնական որոշումը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինինն է, բայց ոչ ոք դեմ չի լինի այս որոշմանը, եթե այն օգնի պաշտպանել երկրի ինքնիշխանությունը։