Հայաստանում «ֆասթ ֆուդն» ավելի թանկ է, քան առողջ սնունդը. ապաքաղաքական զրույց Դավիթ Պիպոյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.05.2026 | 18:02
Թրամփը Վենեսուելայի քարտեզն է հրապարակել՝ ԱՄՆ դրոշի գույներով
13.05.2026 | 17:57
Կյանքից հեռացել է «Լիոնի» պատմության լավագույն ռմբարկուն
13.05.2026 | 17:55
«Ասում ա՝ ինձ ընտրեցիք, ընտրելու եք Լուկաշենկոյին, ես էլ ասում եմ՝ ով ՔՊ ընտրեց, ընտրելու ա Ալիևին»․ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:45
ՀՀ-ում ընտրությունները չպետք է վտանգվեն արտաքին միջամտությամբ. ԵԽԽՎ-ին տեղեկացվել է Ռուսաստանի նախագահի խնդրանքի մասին
13.05.2026 | 17:33
«Ծառուկյանը 3 գույնի սառոչկա ա հագել․․․չուզող են, լավ եմ արել, հագել եմ». Գագիկ Ծառուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 17:28
ԻՔՄ-ն մինչև կես միլիոն դրամ պարգև է խոստանում Ապարանի դպրոցներում պարտադրանքի փաստերի համար
13.05.2026 | 17:20
ԱՄՆ-ի և Չինաստանի առևտրային ներկայացուցիչները բանակցություններ են վարել Թրամփ-Սի գագաթնաժողովից առաջ
13.05.2026 | 17:10
Կմասնակցե՞ն արդյոք քաղաքացիները հունիսի 7-ի ընտրություններին․ ՀԱՐՑՈՒՄ
13.05.2026 | 17:00
Հայկ Մարությանի քարոզարշավը՝ ՈՒՂԻՂ
13.05.2026 | 16:53
ՆԳՆ-ից հերքում են Գագիկ Ծառուկյանի՝ 52 պարեկի աշխատանքից ազատման մասին հայտարարությունը
13.05.2026 | 16:51
Ալիևն ընդունել է Սլովակիայի խորհրդարանի նախագահին. վերջինը Ստեփանակերտ է այցելելու
13.05.2026 | 16:42
Թրամփը ժամանել է Պեկին՝ բարձր մակարդակի բանակցությունների. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.05.2026 | 16:38
Բելգորոդի մարզում էլեկտրագնացքը դուրս է եկել գծերից. սկզբում հաղորդվում էր պայթյունի մասին
13.05.2026 | 16:27
Զյուգանովը պահանջել է, որ դադարեն Նիկոլ Փաշինյանին ընդունել Մոսկվայում
13.05.2026 | 16:21
Իրաքի հավաքականի 5 ֆուտբոլիստներ ԱՄՆ-ի մուտքի վիզա չեն ստացել ԱԱ-2026-ից առաջ
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոկենտրոնի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը: Նրա կարծիքով՝ սննդային սովորույթներում վերջին տասնամյակների փոփոխությունները տեղի են ունենում գլոբալիզացիայի, սննդի միջազգային ցանցերի և տեխնոլոգիաների սրընթաց զարգացման ազդեցության տակ: Որոշ իմաստով հեշտացնելով մարդկանց կյանքը՝ այդ գործընթացն ունի նաև իր բացասական հետևանքները, մասնավորապես, երիտասարդ սերնդի ներկայացուցիչները չեն ցանկանում ուտելիք պատրաստել տանը: «Ֆաստ ֆուդի» համատարած օգտագործումը նպաստում է նաև սննդի ոլորտում ազգային ավանդույթների վերացմանը:

Արդյո՞ք ազգային սովորույթները պայմանավորված են մարդկանց սոցիալական խնդիրներով, թե՞ մշակութային ավանդույթներով: Անդրադառալով այդ հարցին՝ սննդագետը պատասխանում է՝ «և-և»: Ակնհայտ է, որ ցածր եկամուտներ ունեցող մարդը չի կարող իր համար ապահովել լիարժեք առողջ սննդակարգ: Բայց հնարավոր չէ պնդել հակառակը. բարեկեցիկ կյանքն ամենևին զերծ չի պահում մարդկանց վնասակար սովորույթներից: Ընդ որում, հարղորդման հյուրը հետաքրքիր տեղեկություն է հայտնում․ ի տարբերություն աշխարհի շատ երկրների՝ «ֆաստ ֆուդը» Հայաստանում ավելի թանկ է, քան բազմաթիվ՝ շատ ավելի առողջ կերակրատեսակներ:

Ըստ Դավիթ Պիպոյանի՝ մսակերների և բուսակերների «հակամարտությունը» մեր հասարակության մեջ անհանդուժողականության դրսևորումներից մեկն է: Որպես մասնագետ՝ նա նշում է, որ այն նյութերը, որոնք տալիս է միսը, չեն կարող փոխարինվել այլ նյութերով՝ հատկապես, երբ խոսքն անչափահասների մասին է: Բայց որևէ կողմից ստիպողականությունը հաճախ բերում է ճիշտ հակառակ հետևանքների:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան