Թուրքիան սառեցրել է PKK-ին ֆինանսավորելու մեջ կասկածվող 82 անձանց և կազմակերպությունների ակտիվները

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Թուրքիան սառեցրել է 62 անձանց և 20 կազմակերպությունների ակտիվները՝ համաձայն «Ահաբեկչության ֆինանսավորման կանխարգելման մասին» թիվ 6415 օրենքի, գրում է Bianet-ը։

Որոշումը, որը ստորագրել են ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան և ֆինանսների նախարար Մեհմեդ Շիմշեքը, ներառում է մարդկանց և կազմակերպությունների, որոնք կասկածվում են ահաբեկչական համարվող Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) ֆինանսավորելու մեջ։

Ըստ Պաշտոնական տեղեկագրի՝ սառեցված ակտիվներով իրավաբանական անձինք գործում են Ավստրիայում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում, Շվեյցարիայում, Ճապոնիայում, Իտալիայում, Նորվեգիայում, Իրաքում, Սիրիայում, Գերմանիայում և Ավստրալիայում։

Նշենք, որ PKK-ն Թուրքիայի և արևմտյան մի շարք երկրների կողմից ճանաչված է որպես ահաբեկչական կազմակերպություն:

Այս քայլը կառավարության փորձերից է՝ Թուրքիային դուրս բերել Ֆինանսական գործողությունների աշխատանքային խմբի (FATF) «գորշ ցուցակից»: 2021 թվականին Թուրքիան, որը գտնվում էր ուժեղացված մոնիթորինգի ներքո՝ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում վարչակարգերի ռազմավարական թերությունների պատճառով, ներառվել է FATF-ի «գորշ ցուցակում»:

FATF-ը, որը ստեղծվել է G7-ի զարգացած տնտեսությունների խմբի կողմից՝ համաշխարհային ֆինանսական համակարգը պաշտպանելու համար, նախազգուշացրել էր Թուրքիային «լուրջ թերությունների» մասին։

Էմմա Չոբանյան