ՌԴ-ն Ուկրաինայում 300 հազար կորուստ է ունեցել․ Ստոլտենբերգ

Լուրեր

15.09.2026 | 16:00
Ֆաշիստական ելույթ ունեցաք, դուք երիտբոլշևիկներ եք․ Վարդանյանը՝ Եղոյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 15:52
ՌԴ-ն հարվածել է Կիևի երկու բենզալցակայանների և Օդեսայի մարզի նավահանգստային ենթակառուցվածքի․ զոհեր և վիրավորներ կան
15.09.2026 | 15:41
«Արդեն մեկ տարի կապրեինք առանց պատերազմի». Լավրովը ԱՄՆ-ին մեղադրել է «Անքորիջից հրաժարվելու» պատճառով պատերազմը ձգձգելու մեջ
15.09.2026 | 15:33
Վարչապետը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստին
15.09.2026 | 15:25
Ռուս սահմանապահների դուրսբերումը կչեղարկի՞ Հայաստան-Թուրքիա սահմանը․ Էդգար Ղազարյանի պնդումն ու փաստաթղթերը
15.09.2026 | 15:24
Հնարավորություն ունեցա շփվել տեղահանված Ղարաբաղի հայերի հետ․ ԵՄ ներկայացուցիչը՝ Հայաստան այցի մասին
15.09.2026 | 15:18
Թուրքիայի ԱԳ նախարարը Բաքվում Հայաստան-Ադրբեջան կարգավորումն է քննարկել
15.09.2026 | 15:10
Միրզոյան-Բայրամով նոր հանդիպում է նախատեսվում // ԲՀԿ-ն կշարունակի քաղաքական գործունեությունը․ ԼՈՒՐԵՐ
15.09.2026 | 15:02
Ենթադրաբար, Հայկ Սարգսյանը կհեռացվի կուսակցությունից նկատողության պարագայում. Ալեքսանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:53
Եվրախորհրդարանը կողմ քվեարկեց հայկական ապրանքների համար ժամանակավոր մաքսային արտոնություններին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:44
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Չարենցի փողոցում
15.09.2026 | 14:35
Քաղաքական ճնշում կարող է դիտվել. Նազելի Բաղդասարյանը` Հայկ Սարգսյանին առնչվող վարույթի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 14:26
Փետրվարի 8-ից «խվատայկաները» կհամարվեն շահումով խաղ․ ՊԵԿ
15.09.2026 | 14:18
Բացահայտելով պրեմիում դասի թռիչքի արտոնությունները․ IDBank-ը միացել է Visa-ին և Wizz Air-ին՝ ներկայացնելու ճամփորդական նոր սերնդի արտոնությունները Հայաստանում
15.09.2026 | 14:17
Քրիստինե Վարդանյանը պետք է լինի հայ քաղաքական կյանքի վերջին դաշնակցականը․ Եղոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ուկրաինա լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր ռուսական բանակի կորուստները գերազանցել են 300 հազարը՝ սպանված և վիրավոր։ DW-ի ռուսական  ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։

«Ռազմական առումով Ռուսաստանը կորցրել է իր սովորական զինված ուժերի զգալի մասը»,- ընդգծել է նա Բրյուսելում Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ հանդիպումից հետո։

Բացի այդ, Ռուսաստանը կորցրել է «հարյուրավոր ինքնաթիռներ և հազարավոր տանկեր», ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:

Նա չի հստակեցրել, թե 300 հազար մարդուց քանիսն են զոհվել, քանիսը՝ վիրավորվել։ Ուկրաինական կողմի կորուստների մասին ՆԱՏՕ-ի գնահատականները նույնպես չեն հաղորդվում, նշում է dpa գործակալությունը։

Խոսելով ռուսական կորուստների մասին՝ Յենս Ստոլտենբերգը զգուշացրել է՝ հույսեր չփայփայել, որ մեծ կորուստները կհանգեցնեն Ուկրաինայի պատերազմի արագ ավարտին։ Նրա խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ունի «հանդուրժողականության բարձր շեմ», երբ խոսքը վերաբերում է զոհերին։