ԱՄՆ Պետդեպը USAID-ի դեմ Բաքվի մեղադրանքները «կեղծ և սկզբունքորեն սխալ մեկնաբանություն» է որակել

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

ԱՄՆ-ը վերահաստատել է իր մտահոգությունը Ադրբեջանում անկախ լրագրողների կալանավորումների ալիքի կապակցությամբ, որտեղ արդեն 4 լրագրող է կալանավորվել։

«Մենք խորապես մտահոգված ենք լրագրողների կալանավորմամբ՝ Ուլվի Հասանլիի, Սևինջ Վաքըֆքըզիի, Ազիզ Օրուջևի ու Մոմամմեդ Կեկալովի, որը նաև քաղաքացիական ակտիվիստ է։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանի կառավարությանը հարգել բոլորի մարդու իրավունքները և հիմնարար ազատությունները, ներառյալ՝ նրանց, որոնք օգտագործում են խոսքի ազատությունը»,- այսպես է մեկնաբանել Պետքարտուղարության ներկայացուցիչը ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցմանն ի պատասխան։

Նշենք, որ Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումների վերջին զոհը Kanal 13-ի ղեկավար Ազիզ Օրուջևն է։ Նախօրեին Բաքվի Սաբիլի շրջանային դատարանն Օրուջևին 3 ամսով կալանավորելու որոշում է կայացրել։ Նա մեղադրվում է «ապօրինի շինարարության մեջ», Օրուջևին սպառնում է երեք տարվա ազատազրկում։

Ավելի վաղ էլ դատարանը 4 ամսով կալանավորվել էր իշխանությունների կառուպցիոն գործունեությունը հետաքննող  AbzasMedia-ի տնօրեն Ուլվի Հասանլիին, գլխավոր խմբագիր Սևինջ Վաքըֆքըզիին, աշխատակից Մոհամեդ Կեկալովին։ Նրանք մեղադրվում են փողերի մասքսանենգության մեջ։

Այս մեղադրանքների ֆոնին ադրբեջանական մի շարք լրատվամիջոցներ հրապարակումներ են արել այն մասին, որ AbzasMedia-ի նման լրատվամիջոցներն «ապօրինի ֆինանսավորվել են արևմտյան դոնորների», այդ թվում՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կողմից:

«Թուրան»-ի հարցին, թե ինչո՞ւ է USAID-ն հարձակումների թիրախ դարձել տարածաշրջանում, Պետքարտուղարության պաշտոնյան ասել է. «ԱՄՆ ՄԶԳ աջակցության ծրագրերին ուղղված նման մեղադրանքները կեղծ են և սկզբունքորեն սխալ են բնութագրում մեր օգնության նպատակները։ Ինչպես միշտ՝ մեր օգնությունը թափանցիկ է։ ԱՄՆ ՄԶԳ ծրագրերն ամբողջ աշխարհում խթանում են ժողովրդավարական արժեքները՝ ուղղված ազատ և խաղաղ հասարակություններին»։

Հավելենք, որ Արցախից բռնի տեղահանվածներին լրացուցիչ օգնության մասին հայտարարումից հետո պաշտոնական Բաքուն սկսել էր մեղադրանքներ հնչեցնել ՄԶԳ-ի և նրա ղեկավար Սամանթա Փաուերի հասցեին։ Մասնավորապես, Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը սոցցանցում գրառում էր արել՝ ԱՄՆ-ին մեղադրելով «ադրբեջանական հողերի օկուպացիայի ընթացքում ագրեսոր» Հայաստանի կողքին կանգնելու համար։

«Ադրբեջանաֆոբիան, թուրքաֆոբիան, քաղաքական կոռուպցիան, փողերի լվացումը և քաղաքական շահարկումները, այսպես կոչված, «Ավրորա» մրցանակի շրջանակում ակնհայտորեն Ռուբեն Վարդանյանի և Սամանթա Փաուերի ընդհանուր արժեքներն ու շահերն էին։ Դիմակները հանված են։ Ադրբեջանում այլևս տեղ չկա USAID-ի գործունեության համար»,- գրել էր Հաջիևը։

Նշենք նաև, որ օրերս էլ  Բաքվում ԱՄՆ դեսպանատունն իր միջոցառումն էր հետաձգել ադրբեջանական ԶԼՄ-ում  հրապարակումներից հետո, թե «ամերիկյան լրտեսական ցանցի հանդիպում է տեղի ունենալու»։

Էմմա Չոբանյան