Թուրքիան ազատ է արձակել ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակցին, որի ազատազրկումը դիվանագիտական լարվածություն էր առաջացրել

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության նախկին աշխատակիցը, որը 2016 թվականին Թուրքիայում տեղի ունեցած հեղաշրջման փորձից մեղադրանքով՝ Գյուլենական շարժման հետ ենթադրյալ կապեր ունենալու համար, վերջերս ազատ է արձակվել բանտից։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը, փոխանցում է Turkish Minute-ը։

ԱՄՆ Թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) թարգմանիչ և օգնական Մեթին Թոփուզը 2017 թվականից բանտարկված էր և մեղադրվում էր ԱՄՆ-ում բնակվող Ֆեթուլլահ Գյուլենի հետ կապերի մեջ։ Թուրքիայի կառավարությունը 2016 թվականի հեղաշրջման փորձի մեջ մեղադրում է Գյուլենին և նրա հետևորդներին։ Գյուլենը հերքում է այդ մեղադրանքները։

Թոփուզը 8 տարի 9 ամիս ժամկետով ազատազրկման էր դատապարտվել 2020 թվականի հունիսին՝ զինված ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու մեղադրանքով։ Նրա ձերբակալությունը և դրան հաջորդած քրեական հետապնդումը լարվածություն էր առաջացրել Անկարայի և Վաշինգտոնի միջև:

Թոփուզի փաստաբանները հրաժարվել են մեկնաբանել հարցը։

«Մենք տեղյակ ենք Մեթին Թոփուզի մասին տեղեկություններից։ Թոփուզների ընտանիքի ցանկությունների նկատմամբ հարգանքից ելնելով՝ մենք այլ բան չունենք ասելու»,- ասել է Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության խոսնակը:

Թոփուզի դեմ մեղադրանքները հիմնված էին ոստիկանների հետ նրա շփումների վրա, որոնք համարվում էին Գյուլենի հետևորդների հսկայական ցանցի անդամներ։ Թոփուզն ամբողջ դատավարության ընթացքում պնդում էր իր անմեղությունը։ Նա բողոքարկել էր դատավճիռը, սակայն Գերագույն վերաքննիչ դատարանը չէր չեղարկել նրա դատավճիռը: Թոփուզը բազմիցս հերքել է մեղադրանքները՝ ասելով, որ DEA-ի հետ համագործակցության 25 տարիների ընթացքում 3,000 հանդիպում է ունեցել պաշտոնյաների հետ, և որ դատախազները պարզապես ընտրել են Գյուլենի շարժման անդամներին:

Դատավճիռը կայացնելու ժամանակ Միացյալ Նահանգներն ասել էր, որ «ոչ մի արժանահավատ ապացույց» չեն տեսել դատարանի որոշումը պաշտպանելու համար, և որ դա խաթարել է վստահությունը Թուրքիայի ինստիտուտների և թուրք-ամերիկյան հարաբերությունների վստահության հիմքերի նկատմամբ։

Թոփուզի ազատ արձակումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ ԱՄՆ գանձապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից Բրայան Նելսոնը պատրաստվում է այս շաբաթ այցելել Թուրքիա՝ բանակցություններ վարելու ռուսական ընկերությունների դեմ ԱՄՆ պատժամիջոցների և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման անօրինական գործունեության վերաբերյալ:

Էմմա Չոբանյան