Քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր

Լուրեր

07.09.2026 | 13:45
Մայր Աթոռը խոսում է Հովհաննավանքի «անհարիր միջոցառման» մասին, Տեր Արամը պնդում է՝ տեսանյութերը կեղծ են
07.09.2026 | 13:33
Պուտինը զանգահարել է Ալիևին․ քննարկվել են առևտրատնտեսական ու հումանիտար հարցեր
07.09.2026 | 13:32
Գյումրիի «Համով հոտով» արագ սննդի կետը չի գործի
07.09.2026 | 13:21
ՔՀԿ-ի ատամնաբուժական կենտրոնի զուգարանում թմրանյութի նմանվող նյութեր են հայտնաբերվել
07.09.2026 | 13:10
Սահմանային անցակետերը կապում են տնտեսությունները. Հայաստանի ԱԳՄ-ի և Վանի առևտրաարդյունաբերական պալատի հայտարարությունը
07.09.2026 | 13:01
Այսօր՝ անձրև և ամպրոպ, վաղվանից՝ առանց տեղումների եղանակ
07.09.2026 | 12:56
Սահակյանը նշանակվել է, Սիրունյանն ու Մկրտչյանը՝ վերանշանակվել․ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել
07.09.2026 | 12:51
Ժաննա Անդրեասյանը հանձնարարականներ է տվել ChatGPT Edu-ի կիրառման և դպրոցների անվտանգության վերաբերյալ
07.09.2026 | 12:46
Ադրբեջանն ու Իրանը քննարկել են համատեղ նախագծերի իրականացման ընթացքը
07.09.2026 | 12:39
ՌԴ-ն հարվածել է Զապորոժիեի մարզի առևտրի կենտրոնին․ Սլավյանսկում վիրավորվել է չորս մարդ
07.09.2026 | 12:30
Արդեն վախեցնում է ինձ․ եթե պիտի խզբզեն, մենք էլ ունենք խզբզողներ․ Ավինյանը բարկացավ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
07.09.2026 | 12:19
Աղոթք խաղաղության համար․ Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ հայկական եկեղեցում պատարագ է մատուցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 12:12
Վթարային ջրանջատում Երևանում և մարզերում
07.09.2026 | 12:00
Փաշինյանը առաջիկայում Մոսկվա կմեկնի//Բյուրեղավանում աղիքային վարակի նոր դեպքեր են գրանցվել․ ԼՈՒՐԵՐ
07.09.2026 | 11:52
Ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով Պերմում բնակելի շենք է վնասվել․ կա զոհ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասակավայի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից։

«Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերակատարությունը Հայաստանի տնտեսության զարգացման գործում: «Իմ գնահատականները հնչեցնում եմ նաև որպես տնտեսագետ և կարող եմ ասել, որ Ասիական զարգացման բանկի նշանակությունն ու դերը բավական մեծ է մեր տնտեսության մեջ: Մեր համագործակցության արդյունքում է նաև, որ մենք ունենք և՛ կայունություն, և՛ ինտեգրացիոն գործընթացի բարձր մակարդակ, և՛ մրցունակ տնտեսություն»,- ասել է նախագահը:

Վահագն Խաչատուրյանը հույս է հայտնել, որ հաստատված արդյունավետ համագործակցությունը կշարունակվի՝ ընդգրկելով տնտեսության նոր ոլորտներ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության բարեփոխումներին աջակցելու, մշտապես ընդառաջելու համար, ինչպես նաև հայտնում եմ հետագայում համատեղ ծրագրեր իրականացնելու մեր պատրաստակամությունը»,- նշել է նախագահը:

Մասացուգու Ասակավան շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և իր հերթին ևս գոհունակությամբ է խոսել Հայաստանի հետ 2005 թվականից մեկնարկած փոխգործակցության մասին: «Ցանկանում եմ շնորհավորել Հայաստանի կառավարությանը վերջին 18 տարիների ընթացքում մեզ հետ ունեցած արդյունավետ համագործակցության կապակցությամբ: Ցանկանում եմ հայտնել մեր հաստատուն հանձնառությունը՝ աջակցելու կառավարությանը և Հայաստանի ժողովրդին: Հպարտ եմ ընդգծել, որ որպես երկրի զարգացմանն ուղղված ամենամեծ գործընկերներից մեկը, մենք ցանկանում ենք շարունակել մեր ջանքերը՝ աջակցելու Հայաստանի զարգացման երկարաժամկետ ծրագրերի իրականացմանը»,- նշել է Ասիական զարգացման բանկի նախագահը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ասիական զարգացման բանկի միջև ձևավորված սերտ համագործակցության օրակարգային մի շարք հարցեր: Զրուցակիցները մտքեր են փոխանակել արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնման և խթանման հեռանկարների և հնարավորությունների վերաբերյալ:

Մասնավորապես անդրադարձ է կատարվել դպրոցաշինության, ճանապարհաշինության, ջրային տնտեսության և այլ ոլորտներում ընթացիկ ծրագրերի իրականացմանն ու նոր նախագծերի մշակման ուղղություններին»,- ասված է հաղորդագրության մեջ: