Արցախցիների հարցը՝ օդից կախ․ կորցնո՞ւմ են Արցախ վերադարձի իրավունքը, ՀՀ-ում ի՞նչ կարգավիճակ ունեն. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.08.2026 | 11:51
Էդ մարդն «Արարատ» անունով ինչ ունի, հիմա վերցնում են. Խամոյանը՝ Ծառուկյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:42
Մենք արդեն փորձառու իշխանություն ենք․ Փաշինյանը ներկայացրեց Մակունցին և հրաժեշտ տվեց Հարությունյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:35
Վահան Բիչախչյանն առաջին արդյունավետ գործողությունն է կատարել նոր մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 11:30
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները երկուշաբթի կվերսկսվեն
03.08.2026 | 11:19
Վեհափառն ի՞նչ ասաց. Նարեկ Կարապետյանը մանրամասներ է հայտնում Գարեգին Բ-ի հետ հանդիպումից
03.08.2026 | 11:10
Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը. ՆԳՆ
03.08.2026 | 11:01
Ուկրաինան կրկին հարձակվել է Wildberries-ի վրա. hարված է հասցվել Վլադիմիրի պահեստին
03.08.2026 | 10:53
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-17 հավաքականը չի կարողացել մեդալ նվաճել ԱԱ-ում
03.08.2026 | 10:47
Ի՞նչ կա հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանից, հրաժարվե՞ց քաղաքացիությունից. Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.08.2026 | 10:36
Մի շարք հասցեներում մեկ օր ջուր չի լինի
03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
Բոլորը

Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղից Հայաստան բռնի տեղահանված արցախցիներն անորոշության առաջ են՝ հրաժարվել Արցախի անձնագրերից, ընդունել Հայաստանի քաղաքացիություն և ստանալ ՀՀ անձնագի՞ր, թե՞ ոչ։ Կարծես այս հարցը պետք է միանշանակ պատասխան ունենար՝ դառնալ Հայաստանի քաղաքացի։ Բայց արցախցիները մտավախություն ունեն, որ հրաժարվելով Արցախի անձնագրերից՝ կկորցնեն նաև փախստականի կարգավիճակը, իրավունքներ, որ նրանք պահպանում են՝ չնայած բռնագաղթված լինելուն։

Մյուս կողմից, եթե արցախցիները չեն վերցնում Հայաստանի անձնագրեր և չեն դառնում լիարժեք քաղաքացի, ըստ նրանց՝ չեն կարող ծառայել ՀՀ Զինված ուժերում, հող գնել և վարձակալել, բանկային գործարքներ անել։ Իսկ եթե ՀՀ քաղաքացի դառնան, արցախցիները մտավախություն ունեն, որ կզրկվեն փախստականի իրավունքներից և արտոնություններից։ ՀՀ-ից կենսաթոշակ ստանալով՝ արցախցին այլևս չի ստանա փախստականին ցուցաբերվող սոցիալական աջակցությունը։ Կամ, օրինակ, մարդկանց մտավախությունն այն է, որ նրանք հետագայում չեն կարողանա ապացուցել Արցախում իրենց ունեցվածքի նկատմամբ իրավունքները, չեն կարողանա Ադրբեջանի դեմ իրավական գործընթացներ սկսել՝ պահանջել իրենց կորցրած գույքի, սեփականության փոխհատուցում կամ հնարավորություն՝ վերադառնալու և տնօրինելու իրենց գույքը։ Այս իրավիճակը նրանք փակուղային են համարում։

Ի՞նչ լուծում է հնարավոր ստանալ, որ պաշտպանված լինեն արցախցիների իրավունքները։ Factor TV-ի տաղավարում հրավիրված քննարկմանը մասնակցում են Արցախի նախկին պետնախարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը, «Վերադարձ դեպի Դիզակ» ՀԿ ղեկավար Մարգարիտա Քարամյանը, Ազգային անվտանգության և ռազմական հարցերով փորձագետ, քաղաքագիտության դոկտոր Հրաչյա Արզումանյանը, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։