Սաստիկ փոթորիկներն ու ջրեղեղները Թուրքիայում երկու մարդու կյանք են խլել, կան վիրավորներ․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Հանգստյան օրերին Թուրքիան տուժել է սաստիկ փոթորիկների և ջրհեղեղների հետևանքով. զոհեր կան, վնասներ և տրանսպորտի խափանումներ են գրանցվել երկրի մի շարք քաղաքներում, ծովափնյա Իզմիր քաղաքը հեղեղվել է՝ Վենետիկին նմանվելու աստիճան։

Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Քոնիայում 62-ամյա տղամարդ է մահացել․ հեղեղը քշել է նրա մեքենան: Տղամարդու դին ավելի ուշ դուրս են բերել փրկարարները։ Սինոպում ևս մեկ մարդ է մահացել՝ հորդառատ անձրևի պատճառով փլուզված պատի տակ մնալուց հետո: 58-ամյա տուժողը շինհրապարակում է աշխատել, երբ պատը փլուզվել է նրա վրա։ Տղամարդուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրան փրկել չի հաջողվել։

Անկարայի Շերեֆլիկոչհիսարի զորանոցում փոթորկի հետևանքով կոտրված ապակին 4 զինվորի է վնասել։ Քոնիայում էլ  փլուզման հետևանքով 4 մարդ է վիրավորել,  Գիրեսունում տանիքի փլուզման հետևանքով տուժել է երկու քաղաքացի։

Իզմիրում՝ մեծությամբ Թուրքիայի երրորդ քաղաքում, աննախադեպ ջրհեղեղ է եղել, տեղատարափ անձրևը փողոցները վերածել է գետերի և ջրի տակ թողել մեքենաներն ու շենքերը: Քաղաքապետ Թունչ Սոյերն ասել է, որ տեղումներն ամենաառատն են եղել վերջին 80 տարվա ընթացքում։ Նա նշել է, որ ջրհեղեղից վնասվել է ավելի քան 2000 շենք և կոչ է արել քաղաքացիներին մնալ տանը:

Փոթորիկներից և ջրհեղեղներից տուժել են նաև Թուրքիայի այլ քաղաքներ, ինչպիսիք են Ստամբուլը, Անկարան, Բուրսան, Անթալիան և Ադանան, որտեղ անձրևից և քամուց վնասվել են ճանապարհներ, կամուրջներ, տներ և բիզնես օբյեկտներ:

Էմմա Չոբանյան