Հենց Ռոբերտ Քոչարյանն էր ընդունել Քիվեստյան համաձայնագիրը, որը նախատեսում էր ազատագրված բոլոր շրջանների հանձնում Ադրբեջանին. «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռերի» հայտարարությունը

Լուրեր

21.10.2026 | 19:14
Հայաստանի արտահանումը ԵՄ երկրներ աճել է 51%-ով․ Գևորգ Պապոյան
21.10.2026 | 19:00
Ընտրակաշա՞ռք, թե՞ աշխատավարձ․ ինչի համար էր գաղտնի տեսագրության փողը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 18:50
Եվրահանձնաժողովը հետաքննություն է սկսել Booking.com-ի նկատմամբ՝ հնարավոր խարդախությունների պատճառով
21.10.2026 | 18:45
Հայ բռնցքամարտիկները ևս մեկ մեդալ են ապահովել Թուրքիայում
21.10.2026 | 18:38
«Իմ կադրն է եղել, դժգոհություն չեմ ունեցել»․ Շենգավիթի թաղապետը՝ օգնականի աշխատանքի ու կալանավորման մասին
21.10.2026 | 18:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը չի բացառել, որ Երևանը կարող է որոշել մնալ կազմակերպության կազմում
21.10.2026 | 18:21
41.8 մլն դրամ՝ վարչապետի աշխատակազմի պարգևավճարների ու աշխատավարձերի համար, ևս 40 մլն դրամ՝ գործուղումներին
21.10.2026 | 18:17
1,2 մլրդ դրամից ավելի գույք կբռնագանձվի Մանվել Գրիգորյանի ժառանգներից և փոխկապակցված անձանցից․ Դատախազություն
21.10.2026 | 18:10
TRIPP-ի համաձայնագրի վավերացումն ԱԺ հանձնաժողովում հաստատվեց//ՀԱՊԿ քարտուղարը՝ ՀՀ կարգավիճակի մասին․ ԼՈՒՐԵՐ
21.10.2026 | 18:02
ՌԴ-ն գազի գինը եթե միակողմանի բարձրացնի, ինչքանո՞վ է գործընկերային. Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.10.2026 | 17:55
Տնօրենի պաշտոն՝ ՔՊ-ի աջակցության դիմա՞ց․ ի՞նչ է թաքնված Սպիտակի համայնքապետի նշանակման հետևում
21.10.2026 | 17:49
Թրամփը մեկնաբանել է վարձկանության գործով ՌԴ-ում դատապարտված ամերիկացու ազատ արձակումը
21.10.2026 | 17:38
Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը՝ ադրբեջանցի հովվի՝ ՀՀ սահմանն անցնելու մասին
21.10.2026 | 17:35
Դեռ ճշգրտման կարիք կա. Միրզոյանը` ՀՀ բեռների Ադրբեջանի տարածքով անցնելու ընթացակարգի մասին
21.10.2026 | 17:28
Պուտինն ու Ուիթկոֆն ավարտել են շուրջ երեք ժամ տևած հանդիպումը
Բոլորը
«Հիմնադիր խորհրդարանը» և «Սասնա ծռեր» խմբավորումը հայտարարություն են տարածել Ռ․Քոչարյանի կալանավորմանը՝ Արցախի վարչախմբի արձագանքի առթիվ: Հայտարարությունը՝ ստորև.
 

Արցախում դեռևս իշխող տեղական վերնախավը բողոքով և վրդովմունքով, իսկ իրականում թաքուն սպառնալիքով  է արձագանքել Ռոբերտ Քոչարյանի կալանավորման լուրին: Չհամարձակվելով ուղղակիորեն իր անունից ընդդիմանալ, Արցախի տեղական իշխանությունը այս փուլում գործի է լծել տեղի խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչներին, որոնցից որոշները Քոչարյանի կալանավորումը որակում են «շատ բացասական»,  համարելով, որ այն «ներքաղաքական շատ լուրջ ընդվզումների կարող է հանգեցնել» և «կարող է նոր խնդիրներ առաջ բերել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում»: 

Ակնհայտ է, որ Արցախի տեղական իշխանությունները եղել են իրենց երևանյան տանիքի և վերջինիս մոսկովյան տանիքի դրածոները: Երևանյան տանիքի փլուզումից և Արցախում ժողովրդական բողոքի օջախների ձևավորումից հետո դժվար է պատկերացնել, որ տեղական վերնախավը կհամարձակվեր բողոքի ձայն բարձրացնել Քոչարյանի կալանավորման դեմ, եթե չլիներ վերին տանիքի դրդումը:

Թեև Քոչարյանի «արցախցի» լինելու հանգամանքի շահարկումը, արցախցիների զգացմունքները գրգռելու ու այդ միջոցով  հակահեղափոխություն իրականացնելու և Հայաստանի գաղութային վարչախմբի վերադարձը ապահովելու պատրանքները դատապարտված են ձախողման, այնուամենայնիվ անհրաժեշտ է խիստ զգաստ լինել։ Այս առումով էական անելիք ունեն Արցախի մեր հայրենակիցները և քաղաքական առողջ խմբավորումները:

Բոլորի, ներառյալ արցախցիների համար, պարզ է, որ Արցախում շարունակվող անտանելի պայմանները արմատավորվել են այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանը Ստեփանակերտում զբաղեցրել է ամենապատասխանատու պաշտոններ, և դրանք խորացել են, երբ նա զավթեց իշխանությունը Երևանում:

Բոլորը, ներառյալ արցախցիները, չեն կարող մոռանալ, որ Ռոբերտ Քոչարյանը 2001թ. ընդունել էր Քիվեստյան համաձայնագիրը, որը նախատեսում էր ազատագրված բոլոր շրջանների հանձնում Ադրբեջանին, բացառությամբ՝ մի նեղ միջանցքի, ինչպես նաև Նախիջևանի ֆիզիկական հաղորդակցման ապահովում Ադրբեջանի հետ:

Ոչ ոք չի կարող առ ոչինչ անել Ռոբերտ Քոչարյանի 2006թ. սեպտեմբերի 28-ին «Ալ Ջազիրա» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում արտահայտած հետևյալ միտքը. «Ղարաբաղի վարչական սահմաններից դուրս կան հողեր, որոնք գրավված են հայկական ուժերի կողմից: Բազմիցս ասել ենք, որ բացի Հայաստանի և Ղարաբաղի միջև գտնվող Լաչինի նեղ հողաշերտից, մենք պատրաստ ենք քննարկել տարածքները Ադրբեջանին վերադարձնելու պայմանները»:

«Հիմնադիր խորհրդարանի» քարտուղարությունը և «Սասնա ծռեր» խմբավորումը վստահ են, որ ոչ միայն «արցախցի լինելու գործոնի» շահարկումը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Արցախում բնակվող մեր հայրենակիցների վրա, այլև, ընդհակառակը, հենց իրենք կխեղդեն այդ սադրանքը սաղմի մեջ:

Այս առումով, մենք առաջին քայլերն ակնկալում ենք Արցախում նոր ձևավորված քաղաքացիական և ազգային խմբավորումներից:

 
Հիմնադիր խորհրդարանի քարտուղարություն
Սասնա ծռեր խմբավորում
29 հուլիսի 2018թ