Էդվարդ Միլիտոնյանը երրորդ անգամ ընտրվեց Հայաստանի գրողների միության նախագահ

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

Հայաստանի գրողների միության 20-րդ համագումարի ընթացքում, որը տեղի ունեցավ նոյեմբերի 25-ին, բաց քվեարկությամբ և միաձայն միության նախագահի պաշտոնում վերընտրվեց Էդվարդ Միլիտոնյանը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Միլիտոնյանը ներկայացված միակ թեկնածուն էր:

Ամփոփելով միության հինգ տարվա ընթացքում կատարած աշխատանքը՝ նա ասաց, որ այն եղել է բազմաբնույթ, ներկայացվել է ինչպես «Գրական թերթ»-ում, այնպես էլ լուսաբանվել է լրատվամիջոցներով: Ամեն վեց ամիսը մեկ ՀԳՄ նախագահը ներկայացրել է կիսամյակային հաշվետվություն, որը բավարար է գնահատվել։

«Գրողների միության ձևավորած գրական մթնոլորտը նպաստել է կազմակերպելու ոչ միայն ավանդական տարատեսակ միջոցառումներ Երևանում, մարզերում, սփյուռքում, այլև կյանքի հրամայականով ավելացած նոր միջոցառումներ։

««Գրական թերթը» մշտապես տպագրում է գրողների կարծիքներ, հոդվածներ, հրապարակախոսական նյութեր, որոնք արտացոլում են ժամանակակից կյանքի հուզող խնդիրները, և յուրաքանչյուր գրող պատասխանատու է իր խղճի և գրչի առջև։ Երբեմն կան մարդիկ, որ գրողներից պահանջում են անել այն, ինչ պետական մարմինները, կուսակցությունները, տարատեսակ միավորումները, խմբերը, հարկ է, որ իրենց ծրագրերով իրագործեն։ ՀԳՄ նախագահությունը 44-օրյա պատերազմից հետո իր հասարակական պարտքն է համարել արտահայտել հայրենիքի առջև կանգնած խնդիրները, այդ խնդիրների լուծմանը ի պաշտոնե ընտրված, ինչպես նաև ընդդիմադիր գործիչների մասին իր վերաբերմունքը»,-շեշտեց նա:

Միլիտոնյանի խոսքով՝ իրենք տարվա ընթացքում տարբեր միջոցառումներ են կազմակերպում: Միլիտոնյանը թվարկեց դրանցից մի քանիսը՝ Գիրք նվիրելու օր, Մանկական գրքի շաբաթ, գրողների հոբելյաններ, հանդիպումներ դպրոցականների հետ, Թարգմանչաց տոն և այլն:

Ավելի վաղ Էդվարդ Միլիտոնյանը «Գրական թերթ»-ում հրապարակված հարցազրույցում անդրադարձել էր միության հրատարակչական աշխատանքներին ու նշել՝ ՀԳՄ-ն հրատարակել է «Մենք և աշխարհը» շարքից գրքեր, ՀԳՄ նախագահի նախաձեռնությամբ հրատարակվել են «Ֆրանսիայի մոգական ուժը», «Բազմաձայն երկիր Վրաստան», «Ներշնչանքի թռչունը», «Ամերիկան հեռու և մոտ» գրքերը, հիմնադրվել են տարեկան անթոլոգիաներ, «Պոեզիա» տարեգիրքը, ինչպես նաև «Ծիծեռնակ» հանդեսի հրատարակությունը Միլիտոնյան ընտանիքի կողմից:

Ընթացքի մեջ է 40 տարեկանից բարձր գրողների ստեղծագործությունների անթոլոգիաների նախապատրաստական աշխատանքները «Արմավ» հրատարակչության հետ։

Միությունն օժանդակել է պաշարված Լեռնային Ղարաբաղի գրողների գրքերի հրատարակությանը, աջակցել է «Երբ Արցախը պաշարված էր» գրքի տպագրությանը։ 2022 թվականին կազմվել է ժամանակակից գրողների ստեղծագործությունների «Պապ ու տատի թոռները» գիրքը ԼՂ-ի դպրոցների համար։

ՀԳՄ-ն պարբերաբար ձեռնարկել է որպես նվեր գրողների հոբելյաններին՝ (սկսած 60 տարեկանից) «21-րդ դար» գրքերի տպագրություն։ ՀԳՄ-ն «Վան Արյան» հրատարակչության հետ համատեղ տպագրել է մոտ 30 գիրք։ ՀԳՄ հրատարակչությունը լույս է ընծայել 38 գիրք։

Խոսելով երիտասարդ գրողներին խրախուսելու ուղղությամբ կատարված աշխատանքի մասին՝ միության նախագահը հիշեցրել էր, որ կազմակերպում են «Մինչև 27 տարեկան երիտասարդ ստեղծագործողների մրցանակաբաշխություն»: Երիտասարդները նաև մասնակցում են ՀԳՄ բոլոր մրցանակաբաշխություններին։ Ծաղկաձորի ստեղծագործական տանն ամեն տարի հոկտեմբերին կազմակերպվել է երիտասարդ գրողների եռօրյա հավաք։ «Գրեթերթն» ամբողջությամբ հրատարակում է երիտասարդ գրողներին։ Տպագրվում են նաև ՀԳՄ մյուս գրական թերթում ու ամսագրերում։ ՀԳՄ կլոր սրահում երիտասարդները հավաքվում և քննարկում են իրենց հուզող հարցեր:

Անդրադառնալով ապագա ծրագրերին՝ Հայաստանի գրողների միության նախագահը շեշտել էր՝ 2024 թվականից նախատեսվում է 70-ից բարձր տարիքի գրողներն ազատել անդամավճար մուծելուց, ստեղծել տեսահաղորդումների ստուդիա (գրական հաղորդումներ, լրատվություն և այլն), վերականգնվել է «21 դար» մատենաշարը, ամեն տարի տպագրել ժամանակակից պոեզիայի տարեգիրք (Էդ. Միլիտոնյանի և Ավիկ Դերենցի նախաձեռնությամբ), տպագրել «Արձակ դաշտեր» կարճ պատմվածքի անթոլոգիայի երրորդ գիրքը, սահմանել նոր մրցանակներ, անցկացնել գրական պլենար նիստեր, ՀԳՄ մարզային բաժանմունքների համար ձեռք բերել նոր աշխատասենյակներ, նպաստել գրողների ստեղծագործությունների հրատարակման ընդլայնմանը:

Ընթանում է նախապատրաստական աշխատանք՝ ԱՄՆ-ում կազմակերպելու «Գրական մարաթոն»: