Ժամկետանց երշիկ, կաթնամթերք Երևանի խանութներում. վաճառողները պնդում են` մատակարարի մեղքն է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Ժամկետանց, պիտակի բացակայությամբ կամ թերի լրացված պիտակով․ այսպիսի խախտումներ են արձանագրել մայրաքաղաքի մեծ ու փոքր խանութներում Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության աշխատակիցները։ Թեև տնտեսվարողներն ընդունում են, որ ապրանքը ժամկետանց է, սակայն պնդում են՝ հաճախ դա իրենց մեղքով չէ, մատակարարն է պիտանիության ժամկետն անցած ապրանք տալիս, կամ էլ ասում են՝ վերադարձի նպատակով են դրել։

Խանութում ժամկետանց ապրանք հայտնաբերելու դեպքում սեփականատերը տուգանվում է և պարտավորվում վաճառքից հանել ոչ պիտանի ապրանքները: Խախտումներն արձանագրելուց հետո քաղաքապետարանի իրավաբանական վարչությունը նիստ է հրավիրում խանութի սեփականատիրոջ մասնակցությամբ, որտեղ էլ որոշվում է տուգանքի չափը։

Մեկ այլ խանութում վաճառողների արդարացումները կրկին նույնն էին՝ ժամկետանց ապրանքը դրել են, որ վերադարձնեն․ քաղաքապետարանի աշխատակիցները կրկին բացատրում են՝ դրանք սպառողի աչքից հեռու պետք է դրված լինեին։

Երևանի քաղաքապետարանի առևտրի և ծառայությունների վարչության արձանագրությունները ցույց են տալիս, որ խախտումներ հիմնականում լինում են երշիկեղենի ու կաթնամթերքի բաժիններում: Հաճախ նաև աշխատակիցները համապատասխան արտահագուստ չեն կրում․ սա ևս խախտում է, որի դեպքում նախատեսված է տուգանք՝ յուրաքանչյուր աշխատողի համար 20 հազար դրամի չափով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան