Զավթված մայթը. ինչ կապ ունի Խաչատուր Սուքիասյանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

«Ռոսիա մոլ»-ին հարող այս տարածքում մեքենայի անիվների տակ հայտնվելու հավանականությունը փոքր չէ՝ նեղլիկ անցումներ և չդադարող մեքենաների հոսք։

Երևանի քաղաքապետարանից Factor TV-ին հայտնեցին, որ այս տարածքը համայնքապատկան է՝ ո՛չ վարձակալությամբ, ո՛չ օգտագործման իրավունքով որևէ մեկին տրված չէ։ Այդ դեպքում ովքե՞ր են անձինք, որոնք տարածքում համակարգում են մեքենաների կայանումն ու անգամ վճարներ գանձում։

Կայանվող մեքենաների վարորդներին ակտիվորեն ցուցումներ տվող աշխատակիցը նման փութաջանություն չի դրսևորում մեր հարցերին պատասխանելիս։

Ապօրինաբար որպես ավտոկայանատեղի ծառայող մայթը գտնվում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանին և ընտանիքին պատկանող «Ռոսիա մոլ» տոնավաճառի անմիջական հարևանությամբ։ Factor TV-ի տեսախցիկը տարածքում արձանագրեց գրություններ այն մասին, որ կայանատեղին նախատեսված է միայն տոնավաճառի համար։ Factor TV-ն ԱԺ-ում Խաչատուր Սուքիասյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք առնչություն ունի այս ավտոկայանատեղիի հետ։

«Ես պատգամավոր եմ, խոշոր սեփականատեր եմ, ունեմ բիզնեսներ, բայց չեմ զբաղվում կառավարմամբ, չեմ կարող ասել՝ ինչ են վարձում, ինչ չեն վարձում»,- նշեց նա։

Մեզ հաջողվեց ձեռք բերել կայանատեղիի աշխատողի կողմից վարորդներին տրվող ՀԴՄ կտրոնը։ Ըստ այդմ՝ պարզ դարձավ, որ տարածքում ծառայություններ է մատուցում «Նարեկ» ՍՊԸ-ն։ Զանգահարեցինք իրավաբանական անձանց ռեգիստրում ընկերության փաստաթղթերում նշված հեռախոսահամարով։

Իսկ ահա իրավաբանական անձանց պետական ռեգիստրում նշված է, որ «Նարեկ» ՍՊԸ-ն պատկանում է Սուքիասյաններին, այդ թվում՝ Խաչատուր Սուքիասյանին։ Նրա մասնաբաժինը կազմում է 25 տոկոս, եղբայրներինը՝ Էդուարդ և Սարիբեկ Սուքիասյաններինը, համապատասխանաբար, 37 և 38 տոկոս։

Տարածքում այլ արատավոր երևույթ էլ արձանագրեցինք։ Մեքենաները որոշ դեպքերում կայանում են նաև այն հատվածներում, որոնք նախատեսված են կանաչապատման համար։

Ինչո՞ւ է Երևանի քաղաքապետարանը հանդուրժում Սուքիասյանների կողմից մայթերն ավտոկայանատեղիի համար օգտագործելու այս գործելաոճը։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը Factor TV-ին փոխանցեց, որ համայնքը խնդիրը լուծելու որևէ լծակ չունի։ Արդյունքում ստացվում է, որ հանրային տարածքը բիզնես նպատակներով օգտագործվում է իշխանության առանցքային ներկայացուցիչներից մեկի՝ Խաչատուր Սուքիասյանի կողմից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան