Կնոջը մորթել ցանկացող տղամարդն ազատության մեջ է

Լուրեր

25.06.2026 | 16:36
Մակրոնը հայտնել է Սիցիլիայի ափերի մոտ ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի կալանման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.06.2026 | 16:25
Երկրաշարժի կեղծ կանխատեսում․ X-ում տարածվող ապատեղեկատվության թիրախը Կոտայքում կառուցվող AI գործարանն է
25.06.2026 | 16:16
Փամբակ գետում որոնողական աշխատանքներ իրականացրած ջրասուզակները պարգևատրվել են
25.06.2026 | 16:12
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործը նորից կքննվի․ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվեց
25.06.2026 | 16:07
Թրամփն ակնարկել է Թուրքիային F-35 կործանիչների վաճառքի մասին
25.06.2026 | 16:03
Վերաքննիչ դատարանը հրապարակում է Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի գործով դատական ակտը․ ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:55
Կեղտաջրերի կառավարման նոր մոտեցումներ․ ԵՄ փորձը՝ Հայաստանի ջրային ոլորտի զարգացման համար
25.06.2026 | 15:54
Զելենսկին հայտարարել է Ուֆայի երկու նավթավերամշակման գործարաններին հարվածների մասին
25.06.2026 | 15:46
Վահան Կոստանյանը և Բենժամեն Հադադը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական գործընկերության խորացումը
25.06.2026 | 15:35
Իրանի հետ ցանկացած համաձայնագիր կապահովի Պարսից ծոցի դաշնակիցների անվտանգությունը. Ռուբիոն՝ Մերձավոր Արևելքում
25.06.2026 | 15:27
Ինչու է աշխատանքից ազատվել Էդգար Ղազարյանի քույրը․ քաղգործիչը պնդում է՝ բռնաճնշում է, Ավանեսյանը հակադարձում՝ մանիպուլյացիա է
25.06.2026 | 15:18
Իսրայելը հերքում է Լիբանանի որոշ հատվածներից զորքերը դուրս բերելու մասին ԱՄՆ-ի հայտարարությունը
25.06.2026 | 15:10
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և մյուսների գործով դատական նիստը. ՈՒՂԻՂ
25.06.2026 | 15:10
ՔՊ-ն այսօր ԱԺ նախագահի թեկնածու կընտրի // Խուզարկություն Գյումրիում՝ Կարեն Սիմոնյանի բնակարանում․ ԼՈՒՐԵՐ
25.06.2026 | 15:02
Ընդունելի չէ. Փաշինյանը` Օրդուբադում «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթով անցկացված միջոցառման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Էրեխեք, հաջող արեք ձեր մորը, հեսա մորթում եմ․․․»․ երեխաների աչքի առաջ հայրը դանակներն ու կացինը դրել է սեղանին ու սկսել նկարագրել, թե ինչպես է սպանելու իր կնոջը՝ 11-ամյա որդու և 13-ամյա դստեր մորը։ Երեխաներն աղաչել են հորը՝ չսպանել մորը, սակայն վերջինը չի անսացել խնդրանքներին, նաև զգուշացրել է, որ չփորձեն միջամտել։

Կինը Factor.am-ին պատմել էր, որ իր հնարամտության ու ճարպկության շնորհիվ է միայն կարողացել փրկվել մահից։ Ընտանեկան բռնության այս գործը դատաքննության փուլում է, տղամարդը մեղադրվում է կնոջ առողջությանը դիտավորությամբ թեթև ու միջին ծանրության վնաս, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

Մեկ տարուց ավելի տղամարդը գտնվում էր հոգեբուժական հիվանդանոցում, որտեղից նրան վերջերս բաց են թողել։ Դատահոգեբուժական փորձաքննությունն արձանագրել էր, որ բռնարար տղամարդու մոտ առկա է քրոնիկ հոգեկան հիվանդություն։ Մեղադրյալի նկատմամբ անվտանգության միջոց էր կիրառվել՝ բժշկական հսկողության ձևով։ Տղամարդուն տեղավորել էին ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում (ստացիոնար պայմաններում), նա ճանաչվել էր անմեղսունակ։

Սակայն վերջին դատական նիստի ժամանակ տղամարդու նկատմամբ կիրառված անվտանգության միջոցը փոխվել է, քանի որ նոր նշանակված դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներն արձանագրել են, որ Գ․Կ․-ի մոտ լավացում է նկատվում, ուստի նրան այլևս հոգեբուժարանում պահելու անհրաժեշտություն չկա։

Տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը Factor.am-ին հայտնեց, որ մեղադրյալն ազատ արձակվելուց հետո հանդիպել է երեխաների հետ, նորմալ շփում է ունեցել։ Իսկ կնոջը պատահաբար է հանդիպել փողոցում, կարճ զրույց են ունեցել, տղամարդն առաջարկել է վերամիավորվել, կինը մերժել է։ Զրույցի ընթացքում կնոջ նկատմամբ տղամարդու կողմից բռնություն կիրառելու փորձ չի եղել։

Այսօր Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում տեղի ունեցած հերթական դատական նիստի ժամանակ հարցաքննվել է դատաբժիշկը, որը հանգել էր եզրակացության, որ տղամարդու հոգեկան առողջական վիճակը բարելավվել է։

«Դատաբժիշկը հանգել է եզրակացության, որ կարելի է հարկադիր բուժումը կազմակերպել արտահիվանդանոցային պայմաններում, տեղամասային հոգեբույժի հսկողության ներքո։ Ինձ համար անհասկանալի մնաց, թե ինչ է նշանակում «կարելի է» բառը, ինչո՞ւ չի նշվում՝ «պետք է» կամ «հարկ է», չէ՞ որ դատարանը հստակ հարց էր ուղղել հենց հարկադիր բուժման կազմակերպման կարգի վերաբերյալ»,- Factor.am-ի հետ զրույցում նշեց փաստաբան Զարուհի Մեջլումյանը։

Նրա կարծիքով՝ փորձագետն այդպես էլ հստակ չի պատասխանել գլխավոր հարցին։

Ի դեպ, այսօրվա դատական նիստին չէր ներկայացել մեղադրյալը՝ տեղեկացնելով, որ իր բացակայության պատճառն այն է, որ քույրը երեխա է ունեցել։ Դատավոր Նարեկ Բեգլարյանը որոշում է կայացրել հունվարի 24-ին նշանակված հաջորդ դատական նիստին մեղադրյալի ներկայությունը ապահովել ոստիկանության միջոցով։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի

 

Ընտանեկան բռնության գործերի վերաբերյալ Factor.am-ի մյուս հրապարակումները կարդացեք հետևյալ հղումներով՝

7 տարի ազատազրկում՝ ընտանեկան բռնության համար

Վերաքննիչ դատարանը մերժել է կնոջը հետապնդած տղամարդու բողոքը

Ամուսնու բռնությունից պաշտպանվող կնոջ դեմ քրեական վարույթ են հարուցել

«Փեջի շշով» ծեծել է կնոջը, ստիպել կտրել մազերը