Եվս երեք ամիս հոգեբուժարանում․ «Այդպես ավելի անվտանգ կլինի բոլորի համար»

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նարեկ Բեգլարյանը կնոջը բռնությունների ենթարկած ամուսնու գործով որոշում է կայացրել երկարացնել անվտանգության միջոցի կիրառումը՝ անմեղսունակ ճանաչված տղամարդուն ևս 3 ամսով պահելով հոգեբուժական հիվանդանոցում։ Factor.am-ը գրել էր, թե ինչպես է ամուսինը ցանկացել կնոջը մորթել երեխաների ներկայությամբ, սակայն նրան չի հաջողվել իրագործել մտադրությունը։

Տղամարդը մեղադրվում է կնոջ առողջությանը դիտավորությամբ թեթև ու միջին ծանրության վնաս, ինչպես նաև հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար։

Դատահոգեբուժական փորձաքննությունն արձանագրել է, որ բռնարար տղամարդու մոտ առկա է խրոնիկական հոգեկան հիվանդություն։ Մեղադրյալի նկատմամբ անվտանգության միջոց է կիրառվել՝ բժշկական բնույթի հարկադրանքի ձևով։ Տղամարդուն տեղավորել են ընդհանուր տիպի հոգեբուժական հիվանդանոցում (ստացիոնար պայմաններում), նա ճանաչված է անմեղսունակ։

Այսօրվա դատական նիստի ընթացքում որոշում է կայացվել շարունակել անվտանգության միջոցի կիրառումը մինչև հուլիսի 19-ը։ Որոշման համար հիմք է ծառայել հոգեբուժական զննության արձանագրությունը, որով փաստվում է, որ թեև մեղադրյալի վիճակը որոշակիորեն բարելավվել է, սակայն կարիք կա, որ նա շարունակի բուժումը հոգեբուժական հիվանդանոցում։

Ըստ մեղադրյալի անչափահաս դստեր՝ այդպես ավելի անվտանգ կլինի բոլորի համար։ 15-ամյա աղջիկն այցելել է հորը հոգեբուժարանում, որտեղ, նրա խոսքով, հայրը համոզել է աղջկան խնդրել մորը՝ չբողոքել իր դեմ։ Սակայն դուստրը կարծում է, որ եթե հայրն ազատության մեջ հայտնվի, կարող է վտանգել իրենց կյանքն ու առողջությունը։

Հիշեցնենք, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հերթական բռնություններից մեկի ժամանակ տղամարդը դանակներն ու կացինը դրել է սեղանին ու երեխաներին ասել․ «Էրեխեք, հաջող արեք ձեր մորը, հեսա մորթում եմ․․․»։ Բարեբախտաբար, կնոջը հաջողվել է փրկվել։

Մեղադրյալի պաշտպանը միջնորդել է դատարանին ևս մեկ հոգեբուժական փորձաքննություն նշանակել։ Միջնորդությունը քննարկվելու է հաջորդ դատական նիստին, որը նշանակվել է ապրիլի 21-ին՝ ժամը 12։30-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի