G7-ի երկրները դատապարտել են Հյուսիսային Կորեայի գործողությունները

Լուրեր

07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
Բոլորը

Մեծ յոթնյակի (G7) երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները դատապարտել են Փհենյանի գործողությունները, որը նախօրեին հրթիռ է արձակել տիեզերք՝ չնայած խիստ սահմանափակումներին, ինչպես նաև զենք է փոխանցել Ռուսաստանին՝ Ուկրաինայի դեմ պատերազմի համար։ G7-ի նախարարների համապատասխան համատեղ հայտարարությունը հրապարակվել է  ԱՄՆ Պետքարտուղարության կողմից։

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է, որ բալիստիկ հրթիռների տեխնոլոգիայի կիրառմամբ ցանկացած արձակում, եթե անգամ այն բնութագրվում է որպես ռազմական հետախուզական արբանյակ, «ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի ակնհայտ, կոպտագույն խախտում է»։

Բացի այդ, G7-ն ընդգծել է, որ ԿԺԴՀ-ն շարունակում է միջուկային զենք ստեղծել, ինչը հակասում է ՄԱԿ-ի որոշումներին։

G7-ը նաև դատապարտել է հյուսիսկորեական զենքի մատակարարումը Ռուսաստանին, որը նախատեսվում է օգտագործել Ուկրաինայի դեմ պատերազմում։

«Մենք Հյուսիսային Կորեային և Ռուսաստանին կոչ ենք անում կատարել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի այս բանաձևերը և անհապաղ դադարեցնել ցանկացած նման գործունեություն»,- ասվում է հայտարարության մեջ։

G7-ն աշխարհին կոչ է արել «արագ, միասնաբար և վճռականորեն» արձագանքել։ Հյուսիսային Կորեան հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող արձակման մասին, որի վրա կա լրտեսական արբանյակ։ Հյուսիսային Կորեան հայտարարել է միջին հեռահարության նոր բալիստիկ հրթիռների՝ պինդ վառելիքով շարժիչների հաջող փորձարկումների մասին։