ՎԶԵԲ ներկայացուցիչների հետ քննարկվել է Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագիրը

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի (ՎԶԵԲ) պատվիրակությանը՝ Թեա Մելիքաձեի գլխավորությամբ։ Հանդիպմանը մասնակցում էին «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը‚ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագրի ղեկավար Արթուր Սանոյանը‚ հիմնադրամի սոցիալական ազդեցության և վերաբնակեցման բաժնի պետ Լիլիթ Դիլանյանը. տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։

Նշենք‚ որ Թեա Մելիքաձեն ՎԶԵԲ-ի կողմից նշանակվել է Սիսիան-Քաջարան հատվածի պատասխանատու‚ և սա տիկին Մելիքաձեի առաջին հանդիպումն էր հայկական կողմի հետ։

Տիկին Ղալեչյանը ողջունել է հյուրերին՝ հույս հայտնելով‚ որ նոր մեկնարկող համագործակցությունը կլինի արդյունավետ։ Փոխնախարարը և Ճանապարհային դեպարտամենտի ներկայացուցիչները ՎԶԵԲ-ի պատվիրակների հետ քննարկել են Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ծրագրի ներկա փուլը‚ հյուրերին ներկայացվել է ծրագիրն իր բոլոր բաղադրիչներով։

Հիշեցնենք‚ որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել 60կմ երկարությամբ Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածը։ Աշխատանքները ֆինանսավորվելու են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ։