ԱՄՆ-ը շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին․ Սամանթա Փաուեր

Լուրեր

25.08.2026 | 19:34
Աննա Գրիգորյանը պատասխանեց Փաշինյանի հայտարարություններին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:18
Հազար հատ քյաբաբ քիչ բաժանեիք, մենք 55+ էլ կունենայինք․ Հարությունյանը՝ «Ուժեղ Հայաստան»-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 19:05
Առաջարկեցի այսօր նիստը ես նախագահեմ, դրական պատասխան չստացա. Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:51
Թրամփը հայտարարել է, որ Իրանը բախվում է «էպիկական մասշտաբների մարդասիրական ճգնաժամի»
25.08.2026 | 18:42
Մտածում եք, որ հանցագործ թիմակից կարող ենք ունենալ ու թիմով պաշտպանե՞նք․ Հասմիկ Հակոբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 18:28
Լայպցիգի օդանավակայանի մոտակա դաշտում ևս մեկ ԱԹՍ է հայտնաբերվել․ Մերցը մեկնաբանել է միջադեպը
25.08.2026 | 18:19
Իդրամի և IDBank-ի աջակցությամբ կայացավ «ՎՄՀ Վանաձորի կիսամարաթոն 2026»-ը
25.08.2026 | 18:10
Սերժ Սարգսյանը Հակակոռուպցիոն կոմիտե է կանչվել // ԵՄ-ն արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը․ ԼՈՒՐԵՐ
25.08.2026 | 18:02
Մաքս Ֆերստապենը դարձել Ֆորմուլա-1-ի ամենաբարձր վարձատրվող արշավորդը
25.08.2026 | 17:57
Գյումրիում մեքենա է պայթել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:53
Ուկրաինան Patriot-ների համար սահմանափակ թվով հրթիռներ է ստացել․ Զելենսկի
25.08.2026 | 17:47
Հայ մրցավարը կսպասարկի ֆուտզալի Չեմպիոնների լիգայի խաղեր
25.08.2026 | 17:39
Դե փորձվի մեկը չանի․ պրծել ա ձեր մաֆիայի ժամանակները, որ ում ուզենաք առնեք, ծախեք․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.08.2026 | 17:30
Ուկրաինան ողջունում է Եվրոպայի հետ սերտ կապ հաստատելու՝ հայ ժողովրդի ընտրությունը, Կիևը պատրաստ է օգնել․ Զելենսկի
25.08.2026 | 17:19
Էդգար Սևիկյանը մոտ է «Ֆերենցվարոշից» հեռանալուն
Բոլորը

ԱՄՆ-ը շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրառմամբ հայտնել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերը։

«Երկու ամիս առաջ Ադրբեջանի ռազմական գործողությունը Լեռնային Ղարաբաղում ստիպեց ավելի քան 100 հազար մարդու լքել իրենց տները և տեղափոխվել հարևան Հայաստան։ ԱՄՆ-ը շարունակում է մնալ ԼՂ-ի էթնիկ հայերի կողքին։ Այսօր ԱՄՆ-ը հայտարարում է լրացուցիչ 4 միլիոն դոլար հատկացնելու մասին՝ Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին օգնելու համար: Մենք երախտապարտ ենք Հայաստանի կառավարությանը տեղահանվածներին հոգատարությամբ ընդունելության համար և կշարունակենք աջակցել նրանց՝ որպեսզի մարդիկ ստանան իրենց անհրաժեշտ օգնությունը:

ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության այս նոր ֆինանսավորմամբ 70 հազար մարդու տրամադրվում է շտապ անհրաժեշտ մարդասիրական օգնություն, ինչպիսիք են պարենային օգնությունը, մարդասիրական պաշտպանությունը և շտապ ապաստան: Ի արձագանք ԼՂ-ի իրադարձություններին՝ ԱՄՆ-ի հատկացրած մարդասիրական օգնությունն այժմ կազմում է 28 միլիոն դոլար՝ սկսած 2020 թվականից:

Հայաստան կատարած իմ վերջին այցի ժամանակ ես հենց ԼՂ-ից տեղահանվածներից շատերից լսեցի իրենց տները լքելու ահռելի դժվարությունների և սրտի ցավի մասին: Մենք կշարունակենք նրանց աջակցելու համար անել ամեն ինչ, ինչպես նաև նրանց համար, ովքեր առատաձեռնորեն հյուրընկալում են նրանց Հայաստանում»,- նշել է Սամանթա Փաուերը: