Խաղաղության արմատները ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում ու Փարիզում են, այլ տարածաշրջանում․ Հաջիև

Լուրեր

08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
Բոլորը

Հայաստանը պետք է հասկանա, որ խաղաղության արմատները ոչ թե Վաշինգտոնում, Բրյուսելում ու Փարիզում են, այլ տարածաշրջանում։ Լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը՝ պնդելով, թե «Հայաստանը պետք է առաջ մղի երկկողմ բանակցությունները, այլ ոչ թե փորձի խառնել երրորդ կողմերին տարածաշրջանում տիրող իրավիճակին»։

«Մեզ համար պատերազմն ավարտվել է, նոր ստատուս քվո է ի հայտ եկել։ Նախկին ստատուս քվոն անընդունելի էր, իսկ այժմյանը հիմնված է միջազգային իրավունքի վրա։ Հետևաբար՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար որևէ խոչընդոտ չի մնացել»,- ասել է Հաջիևը։

Նա նաև մերժել է Հայաստանի կողմից առաջարկվող «Խաղաղության խաչմերուկ» նախագծի գաղափարը, որն արդեն իսկ արժանացել է միջազգային հանրության աջակցությանն ու հավանությանը։ Ըստ Բաքվի՝ միայն Ադրբեջանի առաջարկներն են ընդունելի ու իրատեսական, իսկ ահա Հայաստանինը՝ ոչ։

«Այն ուտոպիստական ​​բնույթ ունի: Վերջին երեք տարիներին մենք բանակցել ենք, բայց արդյունք չի եղել։ Ուստի՝ Հայաստանը պետք է քննարկի ու մտածի, թե որքանով է արդյունավետ։ Ադրբեջանն ուներ նաև «պլան Բ»: Ծրագիրը Իրանի տարածքով տրանսպորտային կապեր հաստատելն է: Իրանի և Ադրբեջանի միջև արդեն ստորագրվել են միջկառավարական փաստաթղթեր։ Մյուս կողմից՝ շարունակվում է մեր համագործակցությունը եղբայրական Թուրքիայի հետ Կարս-Իգդիր երկաթուղու կառուցման հարցում։ Միջին միջացքը նոր իրողություններ է բացում»,- ասել է Ադրբեջանի նախագահի օգնականը։