Վերաքննիչ դատարանը մերժել է կնոջը հետապնդած տղամարդու բողոքը

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

ՀՀ Վերաքննիչ դատարանը դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ մերժել է իր հետ նույն թաղամասում բնակվող կնոջը 8 տարի հետապնդած տղամարդու պաշտպանի ներկայացրած բողոքը։ Հիշեցնենք, որ 49-ամյա Վ․Հ․-ն մեղավոր է ճանաչվել 50-ամյա Ն․Դ․-ին հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու համար և դատապարտվել է 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Վճիռը, սակայն, պայմանականորեն չի կիրառվի, մեղադրյալի նկատմամբ կնշանակվի մեկ տարի փորձաշրջան։ Սա նշանակում է, որ նա կմնա ազատության մեջ, սակայն տուժողին մեկ տարվա ընթացքում անհանգստացնելու, հետապնդելու դեպքում կարող է ազատազրկվել։

Մեղադրյալի պաշտպանը, սակայն, գտնում է, որ տղամարդը պետք է արդարացվի, այդ նպատակով էլ նա դիմել էր ՀՀ Վերաքննիչ դատարան։ Վ․Հ․-ի դատավճիռը բողոքարկել էր նաև մեղադրող դատախազը՝ գտնելով, որ մեղադրյալը պետք է դատապարտվի մեկ տարվա ազատազրկման։ Դատախազի բողոքը ևս դատավոր Արղամանյանը մերժել է։

Այսպիսով, եթե կողմերը չդիմեն ՀՀ Վճռաբեկ դատարան, ուժի մեջ կմտնի դատավճիռը, որով հաստատվում է, որ կնոջը փողոցում, աշխատավայրում կամ այլուր հետապնդելը կարող է առաջացնել քրեական պատասխանատվություն։ Հիշեցնենք, որ Factor.am-ը այս գործի դատավարությունը լուսաբանել է դեռևս 2022 թվականի սեպտեմբերից։

Համաձայն տուժող Ն․Դ․-ի ցուցմունքի՝ նա 2014 թվականին փողոցում պատահաբար է հանդիպել իրենց թաղամասում բնակվող տղամարդուն, որից հետո վերջինս 8 տարի շարունակ հետապնդել է իրեն։ Վ․Հ․-ն պարբերաբար մոտեցել է կնոջը, ասել, թե սիրում է նրան և փորձել է բռնի համբուրել։

Տուժողի խոսքով՝ 2019 թվականից սկսած հետապնդումների պարբերականությունն ավելացել է, տղամարդն ամեն օր է իրեն հետապնդել, իր ցանկությանը հակառակ ուղեկցել է իրեն աշխատանքի գնալիս և վերադառնալիս, երբեմն ֆիզիկական բռնության է ենթարկել, սպառնացել է։ «Ասում էր՝ կամ իմն ես կամ ոչ մեկինը։ Եթե ընկեր ունենաս, ընկերոջդ էլ կսպանեմ, քեզ էլ, հետո ինքնասպան կլինեմ», – դատարանում պատմել էր տուժողը։

Այսօր Ն․Դ-ն ազատվել է Վ․Հ․-ի հետապնդումներից, թեև վերջինս շարունակում է մնալ ազատության մեջ՝ պայմանականորեն կրելով իր պատիժը։ Եթե առաջիկայում մեղադրյալը փորձի դարձյալ անհանգստացնել կնոջը, կարող է ազատազրկվել։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի