Իրանում երկրաշարժ է գրանցվել
Քաղաքականություն
20.11.2023 | 22:36Իրանի հարավում 4,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։
Աղբյուրի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է շուրջ 352 հազար բնակչություն ունեցող Բենդեր Աբաս քաղաքից 62 կմ հյուսիս-արևելք: Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա:
Տուժածների և ավերածությունների մասին տեղեկություններ չկան: