Մարդկանց մեծամասնության համար հարմարավետությունն ավելի կարևոր է, քան անվտանգությունը. ապաքաղաքական զրույց Վաչե Գաբրիելյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է Հայաստանում ամերիկյան համալսարանի Բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը: Նրա կարծիքով՝ վերջին տասնամյակներում հաղորդակցության տեխնոլոգիաների և լոգիստիկայի զարգացումը փոխել է սպառողի վարքը: Նա կարող է փնտրել իր նախընտրած ապրանքն աշխարհով մեկ և անհատական պահանջներ ներկայացնել արտադրողին: Զանգվածային սպառումն անհատականով փոխարինելը փոխում է նաև մարքեթինգի տրամաբանությունը: Արտադրողը պետք է ոչ միայն գտնի իր սպառողին, այլև «փայփայի» նրան՝ բավարարելով վերջինիս ճաշակի զանազան պահանջները:

Նման իրավիճակում առաջանում են բազմաթիվ խնդիրներ, այդ թվում՝ անձնական տվյալների պաշտպանության հարցը: Ըստ տնտեսագետի՝ շատերը պատրաստ են ընկերություններին տրամադրել իրենց տվյալները, այդ թվում՝ բանկային, որպեսզի ստանան իրենց ուզած ծառայությունները: Այդպիսով, մարդիկ հարմարավետությունը գերադասում են անվտանգությունից:

Մեկ այլ խնդիր է հեռավար աշխատելը, «ֆրիլանսերությունը»: Հաղորդման հյուրի համոզմամբ՝ դա երբեմն կարող է առաջացնել սոցիալական պաշտպանվածության հարց, բայց առավել կարևոր է, որ «ֆրիլանսերն» աշխատանքային առաջխաղացման ավելի քիչ շանսեր ունի: Բացի այդ, ոչ բոլորը բնակարանային պայմաններ ունեն՝ տանն աշխատելու համար:

Մեկ այլ հետևանք են աշխատաշուկայի չափազանց դինամիկ փոփոխությունները․ եթե առաջ միևնույն տեղում մի քանի տասնամյակ աշխատելը համարվում են «որակի նշան», ապա այժմ բուհի շրջանավարտը դա կհամարի անեծք:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան