Հրապարակի շենքերի վրա բացված որոշ անցքեր չեն փակվել․ փոխքաղաքապետը հակառակն է պնդում. ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ամանորյա տոնական լույսերն ամրացնելու համար անցյալ տարի պատմամշակութային արժեք ունեցող հանրապետական նշանակության հուշարձան-շենքերի վրա անցքեր էին բացվել։ Ճարտարապետները դա վանդալիզմ էին որակել։ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, որ անցքերը տոների ավարտից հետո կլցվեն։ Այսօր փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանն ասաց, որ անցած տարի բացված անցքերը փակվել են, այս տարի էլ անցքեր կարվեն և կրկին կլցվեն։

«Էլի անցքեր լինելու են, բայց դրանք լինելու են անհամեմատ ավելի փոքր քանակով և հիմնականում լինելու են այն անցքերը, որոնք անցած տարի բացվել էին, լցվել և այս տարի նորից բացվելու են, օգտագործվելու են և, ինչպես անցած տարի էր՝ ծրագրի իրականացումից հետո լցվելու են»,- ասաց փոխքաղաքապետը։

Factor TV-ի տեսախցիկը, սակայն, այսօր արձանագրել է, որ Հանրապետության հրապարակի պատմամշակութային հուշարձան-շենքերի պատերին մնում են դեռևս նախորդ տարվանից արված անցքեր, որոնք չեն փակվել։

Մանրամասները՝ տեսանյութում։
Արփի Հակոբյան