Ադրբեջանը հայտնել է զինծառայողների կորստի մասին

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Ադրբեջանը հայտնել է զինծառայողի մահվան հերթական դեպքի մասին։ Մասնավորապես, Պետական սահմանապահ ծառայությունը նշում է, որ մահացել է սահմանապահ զորքերի զինծառայող Միրհուսեյն Սալմանլին, որը բուժում էր անցնում Մասալիի կենտրոնական շրջանային հոսպիտալում։

Ըստ մամուլում տարածվող տեղեկությունների՝ նա հիվանդանոց է տեղափոխվել բարձր ջերմությամբ։ Մահվան ստույգ պատճառները պարզվում են։ Սալմանլին զինվորական ծառայության է անցել հոկտեմբերի 2-ին, իսկ երդման արարողությունը պետք է տեղի ունենար նոյեմբերի 18-ին։

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Մասալի շրջանի Տատյանոբա գյուղում ինքնասպան է եղել Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Էմիլ Իսաևը՝ ծառից կախվելու միջոցով։ Ըստ տեղեկությունների՝ պատճառն առողջական ու սոցիալական խնդիրներն են։

Նշվում է, որ Էմիլ Իսաևը վիրավորվել է պատերազմի ժամանակ «Գրադ» արկի պայթյունի հետևանքով։ Պատերազմից հետո Էմիլը շարունակական բուժում է ստացել, սակայն ծնողների հաշվին, պետությունը չի օգնել։

Հավելենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից շուրջ հինգ տասնյակ ադրբեջանցիներ ինքնասպան են եղել՝ հիմնականում կախվելու և ինքնահրկիզման միջոցով։ Հինգ տասնյակից ավելին էլ ինքնասպանության փորձ է արել։

Էմմա Չոբանյան