Իտալիայի և Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունն ամրապնդվում է, սպառազինության վաճառքի գործարքներ են կնքվում

Լուրեր

07.11.2026 | 16:24
TRIPP-ը անձամբ Թրամփի անձնական պրոյեկտը չի, այն բիզնես պրոյեկտ է, խնդիր չենք ունենա.Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 16:10
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 7-ի դրությամբ
07.11.2026 | 15:54
Եթե թուրքերն ուզենան հարձակվեն, մենք չենք հասցնի հզորանանք, որևիցե բան չենք հասցնի. Սիմոնյանը՝ սփյուռքահային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:43
Ռումբի տեղադրման մասին սպառնալիքներ՝ եվրոպական հեռուստաընկերություններին․ նամակները ստորագրված են եղել «Միխայիլ Անդրոպով» անունով
07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
Բոլորը

Հռոմի և Բաքվի միջև կրկին ակտիվացել են ռազմական շփումները։ Մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրություններում «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսի շրջանակում հանդիպել են Ադրբեջանի և Իտալիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Գիդո Կրոզետոն, քննարկել Բաքվի և Հռոմի միջև ռազմական համագործակցության հեռանկարները։

«Հանդիպման ընթացքում քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության զարգացման հեռանկարները, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր»,- ասվում է Ադրբեջանի ՊՆ հաղոդագրության մեջ։

Իր հերթին, Իտալիայի ՊՆ ղեկավար Կրոզետոն հայտնել է, որ Զաքիր Հասանովի հետ հանդիպման ժամանակ կառուցողական բանակցություններ են տեղի ունեցել պաշտպանության ոլորտում ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի և ռազմակրթական, կադրերի պատրաստման ոլորտում համագործակցության շուրջ։

«Ադրբեջանը կենտրոնական դեր է խաղում եվրասիական տարածքում»,- ասել է իտալացի նախարարը։

Բացի այդ, Զաքիր Հասանովը «Dubai Airshow 2023» միջազգային ցուցահանդեսում ծանոթացել է իտալական Leonardo ընկերության արտադրած սպառազինությանն ու ռազմական տեխնիկային։

«Leonardo ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը հատկապես ընդգծվել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացման կարևորությունը, քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր»,- հայտնում է Ադրբեջանի ՊՆ-ն։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 31-ին էլ այցով Բաքվում էր Իտալիայի Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն, որը մի շարք հանդիպումներ էր ունեցել։ Ի դեպ, օրերս Իտալիայի ԳՇ պետն այցով ժամանել էր նաև Հայաստան։

Հայտնի է դարձել նաև, որ Ադրբեջանում Իտալիայի դեսպանատանը ռազմական կցորդի գրասենյակ է բացվել։ Այս մասին հայտնել է դիվանագիտական ​​առաքելության ղեկավար Կլաուդիո Տաֆֆուրին։ Նա նշել է, որ Իտալիան և Ադրբեջանը, այլ ոլորտների հետ մեկտեղ, համագործակցում են նաև ռազմական ոլորտում։

Հավելենք, որ վերջին տարիներին, հատկապես՝ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո, Բաքվի և Հռոմի միջև ռազմական շփումները բավական ակտիվացել  են, տեղի են ունենում նաև հաճախակի փոխայցելություններ։

Իտալական La Repubblica-ն սեպտեմբերին գրել էր, որ Ադրբեջանի իշխանություններն ամիսներ շարունակ բանակցել են Իտալիայի հետ զենքի գնման շուրջ։ Լրատվամիջոցի տվյալներով՝ Բաքուն ակնկալում է ձեռք բերել ուսումնական ինքնաթիռներ, ինքնաձիգներ, զենիթային համակարգեր, ռազմատրանսպորտային ինքնաթիռներ, սուզանավեր։ Գործարքի ընդանուր արժեքը գնահատվում է 1-2 միլիարդ եվրո։ Լրատվամիջոցը, միաժամանակ, նշել է, որ Արցախում վերջին իրադարձությունները հիմա խնդիր են Իտալիայի կառավարության համար․ բոլոր պայմանագրերը դեռ արգելափակված են UAMA-ի հատուկ գերատեսչության թույլտվության բացակայության պատճառով, որը վերահսկում է իտալական զենքի մատակարարման թույլտվությունների տրամադրումը։ 1992 թվականի կանոնների համաձայն՝ զենքը չի կարող վաճառվել երկրի, որը գտնվում է հակամարտության մեջ։ Ըստ լրատվամիջոցի՝ դրա հետ կապված Բաքուն սկսել է այլընտրանքային արտադրողների փնտրել Թուրքիայում և Իսրայելում։

Հունիսին էլ իտալական Leonardo կոնցեռնը հայտարարել էր Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար C-27J տրանսպորտային ինքնաթիռների մատակարարման պայմանագրի կնքման մասին։ Ստորագրման արարողությանը մասնակցել էին երկու երկրների ՊՆ ներկայացուցիչները։

Էմմա Չոբանյան