Ադրբեջանն Իսրայելից 1,2 մլրդ դոլարի ՀՕՊ համակարգեր է գնելու

Լուրեր

11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
10.11.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.11.2026 | 22:17
Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթն իրեն իմփիչմենթի ենթարկելու նախաձեռնությունն անվանել է «սաբոտաժ»
10.11.2026 | 22:00
Վարչապետը Փարիզում ներկա է եղել երեխաների բարեկեցության թեմայով գագաթնաժողովի բացմանը
10.11.2026 | 21:47
Վայքում վթարային ջրանջատում կլինի
10.11.2026 | 21:32
Փարաքար բնակավայրում բռնկված հրդեհը մարվել է
10.11.2026 | 21:17
Վարչապետը Փարիզի Խաղաղության համաժողովի շրջանակում մասնակցել է հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին նվիրված պանելային
10.11.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, ՀՀ-ն կարող է չսուբսիդավորել սակագինը՝ թողնի «Գազպրոմ»-ի վրա, էներգիայի այլ աղբյուրներ գտնի․ Վահան Քերոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.11.2026 | 20:43
Դավիթ Թադևոսյանը Մոլդովայի փոխվարչապետի հետ քննարկել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության ընդլայնման հնարավորությունները
10.11.2026 | 20:30
Խորթ հայրն ու տատը մեղադրվում են 12 տարին չլրացած երեխային թրաֆիքինգի ենթարկելու մեջ
Բոլորը

Մի քանի ամիս առաջ Israel Aerospace Industries-ը (IAI) Ադրբեջանում իրականացրել է Barak MX համակարգերի հաջող ցուցադրություն։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Defense Industry Europe-ը։

Բաքվի պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ փորձարկումները ներառել են Barak MX համակարգի տարբեր տարբերակների բազմաթիվ արձակումներ։

Իսրայելական արտադրության տարբեր հակաօդային պաշտպանության համակարգեր Ադրբեջանում օգտագործվում են մի քանի տարի, սակայն վերջին ցուցադրությունը եղել է արդիականացված տարբերակով։ Barak MX-ը հակաօդային պաշտպանության մոդուլային համակարգ է, որը նախատեսված է հրթիռների և ավիացիոն սպառնալիքների դեմ պայքարելու համար: Այն գործում է ինչպես ծովային հարթակներում, այնպես էլ ցամաքում։

Նշվում է, որ Ադրբեջանը Իսրայելից հավելյալ կգնի Barak MX ՀՕՊ համակարգեր՝ 1,2 մլրդ դոլար արժողությամբ։

Հավելենք, որ Factor TV-ն ավելի վաղ ներկայացրել էր, որ այս համակարգերն Ադրբեջանում զորավարժությունների ժամանակ փորձարկվել էին։

Ուշագրավ է, որ պաշտոնական Բաքուն այսօր դժգոհել էր, որ Հայաստանը զենք է գնում Ֆրանսիայից ադրբեջանական ագրեսիաներից պաշտպանվելու համար, և Երևանին մեղադրել «ռազմականացման» քաղաքականության մեջ, մինչդեռ Ադրբեջանն ինքն է ակտիվորեն շարունակում զինվել ժամանակակից սպառազինությամբ։

Էմմա Չոբանյան