ԼՂ ժողովրդին տրված կարգավիճակը նրանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է. Ղազարյան

Լուրեր

07.11.2026 | 15:25
Ինչի՞ պետք է կարողանանք ինչ որ տեղ տեղաշարժվենք, իսկ ադրբեջանցին մի տեղից մյուսը չկարողանա. Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 15:06
ԱՄՆ-ն մինչև 20 մլն դոլար պարգևատրում է առաջարկում Իրանի միջուկային ծրագրի մասին տեղեկությունների համար
07.11.2026 | 14:41
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի մինչև 11 աստիճանով․ սպասվում են ձյուն և անձրև
07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Կապույտ անձնագրերը տրվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ոչ թե որպես քաղաքացիության հավաստում, այլև որպես իրավունքների իրացման հնարավորություն։ Այս մասին հայտարարել է ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը կառավարության լրատվականի հետ զրույցում։

Ղազարյանն անդրադարձել է ՀՀ գործադիրի կողմից հոկտեմբերի 26-ին կայացված որոշմանը, որը վերաբերում էր ԼՂ բնակչությանը ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելուն և փախստական ճանաչելուն։

«Ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է, երբ տեղի է ունենում զանգվածային տեղահանություն, մենք ունեինք նման իրավիճակ։ Սա կոլեկտիվ կերպով մարդկանց պաշտպանության տակ վերցնելու իրավական գործիքակազմ է։ Մեր օրենսդրությունն այդ մասով որոշակի առանձնահատկություն ունի՝ բացի պաշտպանության վերցնելուց, նաև ճանաչում է այդ մարդկանց որպես փախստական, եթե առկա են օրենքով սահմանված հիմքերը։ Ըստ այդմ՝ ԼՂ բնակչությունը վեցվել է ժամանակավոր պաշտպանության տակ և ճանաչվել որպես փախստական։ Այս գործընթացից հետո անձինք անհատական կարգով հնարավորություն ունեն դիմելու և ստանալու ՀՀ քաղաքացիություն և օգտվելու բոլոր այն իրավունքների և պարտականությունների ծավալից, որը ենթադրում է ՀՀ քաղաքացիությունը, բացառությամբ քաղաքական իրավունքների ծավալից՝ ընտրելու և ընտրվելու իրավունքներից»,- նշել է Ղազարյանը՝ հավելելով, որ ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրվում է 1 տարի ժամկետով` երկարաձգման հնարավորությամբ։