Անտեսանելի դահիճը. փոշին ամեն տարի ՀՀ-ում բազմաթիվ կյանքեր է խլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
03.10.2026 | 15:39
Բացահայտվել է Flydubai-ի չվերթում երկրորդ օդաչուին դանակահարած օդաչուի ինքնությունը
03.10.2026 | 15:07
ՄԻՊ-ը և ՅՈՒՆԻՍԵՖ-ը քննարկել են երեխաների իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները
03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
Բոլորը

Մայրաքաղաքում օդի աղտոտվածության տվյալները ստացվում են Երևանում տեղադրված 5 դիտակայաններից։ Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետ Գոհար Հակոբյանն ասում է՝ տվյալները թարմացվում են ամեն օր․ գրեթե միշտ օդի աղտոտվածության ամենաբարձր ցուցանիշն արձանագրվում է Կենտրոն վարչական շրջանում։

Հակոբյանի խոսքով՝ վերջին տարիներին փոշու արտանետումների ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է 2021-ին․ տարվա ընթացքում գրանցվել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիայի 1,1 անգամ գերազանցում։ Մասնագետը հիշեցնում է նաև 2022-ի սեպտեմբերի 21-ը, երբ ուժգին քամու հետևանքով Երևանի օդում փոշու պարունակությունը 8 անգամ գերազանցեց սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Այս տարի ցուցանիշները գերազանցվել են միջինում 1․1-ից մինչև 2,5 անգամ։

Ամեն տարի Հայաստանում 100 հազար բնակչի հաշվով 51 մարդ մահանում է օդի աղտոտվածության պատճառով, որը չնայած Հարավային Կովկասում ամենացածր ցուցանիշն է, սակայն Արևելյան Եվրոպայի երկրների համեմատ՝ Հայաստանի օդի աղտոտվածության ցուցանիշը երկուսից երեք անգամ բարձր է։

Հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը նշում է՝ թե՛ մարդկանց, թե՛ լրատվամիջոցների, և թե՛ մասնագիտական հանրության կողմից քիչ է խոսվում օդի աղտոտվածության հետևանքով առաջացող խնդիրների մասին, որը նաև դժվարացնում է քաղաքացիների մոտ ի հայտ եկող հիվանդությունների և փոշու ազդեցության պատճառահետևանքային կապը գտնելը։

Մթնոլորտային օդի որակի մոնիթորինգի ծառայության պետն ընդգծում է՝ չնայած վերջին ամիսներին նկատելի են դրական միտումներ, այնուամենայնիվ, օդում փոշու պարունակությունը շարունակում է մնալ թույլատրելիից ավելի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Անի Թամրազյան