Ստամբուլում հունական ուղղափառ եկեղեցին և ավագ դպրոցը վանդալիզմի են ենթարկվել

Լուրեր

21.06.2026 | 15:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
21.06.2026 | 14:57
Նուրբ ժպիտով՝ տրոլեյբուսի ղեկին. 23-ամյա Իվետան կարծրատիպեր է կոտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 14:12
Ղրիմում բենզինի վաճառքն ամբողջությամբ դադարեցվել է
21.06.2026 | 13:46
Ինչո՞ւ է հնարավոր չէ կարկուտը ճշգրիտ կանխատեսել․ պարզաբանում է Լևոն Ազիզյանը
21.06.2026 | 13:31
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. Հայհիդրոմետ
21.06.2026 | 12:51
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
21.06.2026 | 12:38
Ահազանգ է ստացվել, որ 5 քաղաքացի Գառնիում անցել են գետը և չեն կարողանում ինքնուրույն վերադառնալ
21.06.2026 | 12:23
Ծանրամարտի ազգային հավաքականը նոր մրցումային հագուստ ունի
21.06.2026 | 12:06
Հունիսի 22-ին և 23-ին գազ չի լինելու մի շարք հասցեներում
21.06.2026 | 11:32
Վթարային ջրանջատում Մեծամորում
21.06.2026 | 11:11
Կարկտահարության հետևանքով զգալի վնասներ են գրանցվել Նոյեմբերյանում
21.06.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
21.06.2026 | 10:27
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը և ամենակարճ գիշերը. Սուրենյան
21.06.2026 | 10:19
ԱԱ-2026. Ճապոնիայի վստահ հաղթանակն ու Կյուրասաոյի առաջին միավորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.06.2026 | 02:11
ԱԱ-2026. Գերմանիան կամային հաղթանակի հասավ վերջնամասում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վանդալները քարեր են նետել և ատելություն պարունակող հաղորդագրություններով ներկել Ստամբուլի հունական Panagia Muhliotissa եկեղեցու և Fener հունական ավագ դպրոցի պատերին, գրում է Turkish Minute-ը։

Քանի որ Իսրայելի հարձակումների ինտենսիվությունը պաղեստինյան Գազայի վրա աճում է, Թուրքիայում փոքրամասնությունների համայնքներն ավելի ու ավելի հաճախ են դառնում ռասիստական հարձակումների թիրախ՝ երկրում աճող հակաիսրայելական տրամադրությունների հետևանքով:

Հարձակվողները, որոնց ինքնությունը դեռևս չի բացահայտվել, հակաիսրայելական ատելություն քարոզող հաղորդագրություններ են գրել Ֆաթիհ թաղամասի հունական դպրոցի և եկեղեցու պատերին՝ «Անիծյալ Իսրայելը» և «Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաքն է»:

Հունական Մարիամ Աստվածածին ուղղափառ եկեղեցու հիմնադրամը հայտարարություն է տարածել՝ ցավ հայտնելով հարձակման կապակցությամբ։

«Այս հարձակման թիրախը ոչ միայն պաշտամունքի վայրն ու դպրոցն էին, այլև այնտեղ ապրող մարդկանց վրա ազդելը։ Հուսով ենք, որ նման դեպքերը չեն կրկնվի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Էմմա Չոբանյան