Վարչապետը նոր նշանակում է կատարել
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր որոշում է ստորագրել. տեղեկացնում է ՀՀ կառավարության հասարակայնության հետ կապերի բաժինը:
«Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 27-ի N 445-Ն որոշման N 1 հավելվածի 22-րդ կետը՝
Եղիշ Տերտերյանին նշանակել Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար»։