«Մոռացվող» Եռաբլուրը․ ինչու Փաշինյանն ու այլ պաշտոնյաներ չեն այցելել զինվորների շիրիմների. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.06.2026 | 00:58
ԱԱ-2026․ Բելգիան խուսափեց պարտությունից Եգիպտոսի դեմ խաղում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:45
«Կրկնակի վանդալիզմ»․ բրոնզագույն սե՞պ հայ-ռուսական հարաբերություններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 23:06
Աջակցում ենք ընտրությունների արդյունքները չճանաչելու վերաբերյալ քաղաքական ուժերի հայտարարությանը. «Միասնության թևեր»
15.06.2026 | 22:48
Քաղցրավենիքի միջոցով 12-ամյա աշակերտին թմրանյութ տալու գործով կա մեղադրյալ․ ՔԿ
15.06.2026 | 22:31
Մեկնարկել են անտառային վնասատուների և հիվանդությունների դեմ կենսաբանական պայքարի միջոցառումները. ՇՄՆ
15.06.2026 | 22:13
Նորվեգիայի թագաժառանգ արքայադստեր որդին դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ բռնաբարության համար
15.06.2026 | 21:57
Իսպանիայի հավաքականը չհաղթեց աշխարհի առաջնությունների նորեկին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:45
Երևանում և 10 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.06.2026 | 21:30
Ընդդիմությունը ճիշտ կանի մանդատները վերցնի․ ներքաղաքական պրոցեսները դեռ նոր են սկսվում․ Արմեն Բաղդասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 21:17
Հայաստանի և Շվեդիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարներին
15.06.2026 | 21:14
Զելենսկին հայտնել է, որ Պուտինին հրավիրել է բանակցություններ անցկացնել G7-ի գագաթնաժողովի շրջանակում
15.06.2026 | 21:00
Քաղաքական հաշվարկ․ ԿԸՀ-ն ասում է՝ չի ազդել, ԲՀԿ-ն՝ հակառակը․ ի՞նչ կլիներ, եթե 3 տեղամաս չզրոյացվեր. Փա՞ստ, թե՞ փուստ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.06.2026 | 20:49
Իրկուտսկի մարզում ռուսական Տու-22Մ3 ռմբակոծիչ է կործանվել
15.06.2026 | 20:38
Սևանա լիճը բարձրանում է ռեկորդային տեմպերով․ 11 սմ` 15 օրում. Սուրենյան
15.06.2026 | 20:28
Վենսը հայտարարել է, որ Իրանի հետ համաձայնագիրը թվային եղանակով ստորագրվել է կիրակի
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր «Եռաբլուր» չի այցելել․ զինվորական պանթեոնը դատարկ էր՝ կառավարական պատվիրակությունը 44-օրյա պատերազմի ավարտի երրորդ տարելիցին չէր եկել հարգանքի տուրք մատուցելու հարենիքի համար զոհվածների հիշատակին։

Նիկոլ Փաշինյանը նաև ուղերձով չդիմեց հայ ժողովրդին։ Փաշինյանն իր իշխանության օրոք զոհվածների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգեց Կառավարության նիստի ժամանակ․ այս օրը համընկել էր գործադիրի հերթական նիստի հետ։

Հայաստանի ղեկավարը վերջին անգամ զինվորական պանթեոն այցելել է 10 ամիս առաջ՝ հունվարի 28-ին, ՀՀ բանակի կազմավորման օրը։ Այս տարի Նիկոլ Փաշինյանը ո՛չ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ անկախության օրը, ո՛չ էլ սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի օրը, չի գնացել «Եռաբլուր»: Նախորդ տարի ևս սեպտեմբերի 27-ին և նոյեմբերի 9-ին այցեր չեն եղել, իսկ սեպտեմբերի 21-ի այցն ավարտվեց սկանդալով։

Իրավապաշտպանների գնահատմամբ՝ աննախադեպ ճնշում գործադրվեց Փաշինյանի ճանապարհը փակած զոհերի ծնողների նկատմամբ։ Այդ օրը ուժային կառույցներից, թերևս, միայն Զինված ուժերի ներկայացուցիչները չէին եկել Փաշինյանի մուտքը «Եռաբլուր» ապահովելու համար։

Իսկ այսօր, երբ ճանապարհին խոչընդոտներ, իսկ խոչընդոտները վերացնելու համար ոստիկանական զորքեր բերելու անհրաժեշտություն չկար, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանի չէր եկել հարգանքի տուրք մատուցելու։ Factor TV-ն արձանագրեց, որ ՀՀ վարչապետի, ինչպես նաև նախագահի և ԱԺ նախագահի անուններից ծաղկեպսակներ չկան դրված զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին։

Զինվորների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող Ժաննա Ալեքսանյանը նոյեմբերի 9-ը հայ ժողովրդի համար ծանր օր է համարում։ Իրավապաշտպան խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր էր այցելել իր մեղքով զոհվածների շիրիմներին։

Պատերազմից մեկ տարի անց՝ 2021-ի սեպտեմբերի 27-ին Փաշինյանն առանց թիմակիցների՝ անվտանգության մեծաթիվ աշխատակիցներով շրջապատված գնացել էր «Եռաբլուր» և ծնկի էր գալիս զոհվածների շիրիմներին։ Ինչո՞ւ այժմ նման տեսարանների ականատես չենք լինում։

Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար Ռուբեն Բաբայանը հակված չէ կարծել, որ երկրի ղեկավարի ու այլ պաշտոնյաների չայցելելով այդ տղաների սխրանքը մոռացության կմատնվի։ Նա հիշեցնում է նախադեպ Խորհրդային միության տարիներից, երբ կենտրոնական իշխանություններն ընդհանրապես արգելել էին եղեռնի մասին խոսել, բայց հայ ժողովուրդը չմոռացավ։

Թե ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի այցելում «Եռաբլուր», Factor TV-ն փորձեց մեկնաբանություն ստանալ Կառավարությունից, սակայն, վարչապետի աշխատակազմից արձագանք չեղավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան