Եվրահանձնաժողովն իր զեկույցում մտահոգություն է հայտնել ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցում Թուրքիայի հետընթացի կապակցությամբ

Լուրեր

07.11.2026 | 14:19
Կաթնամթերքում հայտնաբերված մանրէների ոչ բոլոր տեսակներն են վտանգավոր․ ՍԱՏՄ-ն՝ Փաշինյանի հանձնարարությունից հետո
07.11.2026 | 14:06
5000 դոլարի դիմաց սպանություն էին նախապատրաստում․ Արմավիրում երեք տղամարդ է ձերբակալվել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
07.11.2026 | 13:59
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Համաշխարհային հայկական գագաթնաժողով 2026»-ի պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:33
Իմ խնդիրն է՝ Հայաստանն իր միջազգայնորեն ճանաչված տարածքներով և բաց սահմաններով հանձնել երիտասարդությանը. վարչապետը մասնակցել է MaskOFF պանելային քննարկմանը
07.11.2026 | 13:08
Ալիկ Սարգսյանի մարզպետության տարիներին 1480 հա հող է տրամադրվել ձևական մրցույթներով․ Դատախազությունը դիմել է դատարան
07.11.2026 | 12:54
Գևորգ Էմին-Տերյանի նկատմամբ ֆիզիկական ներգործության կատարելու կասկածանքով 3 անձ է ձերբակալվել. ՆԳՆ
07.11.2026 | 12:34
Ռուսաստանում հրթիռակոծվել է «Իսկանդեր» հրթիռների համար սարքավորումներ արտադրող գործարանը․ խոշոր հրդեհ է բռնկվել
07.11.2026 | 12:15
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանում
07.11.2026 | 11:55
Երևանի կենտրոնում փոշու պարունակությունը հինգ օր գերազանցել է թույլատրելի սահմանը
07.11.2026 | 11:33
ԱԺ վարչատնտեսական վարչության պետի նկատմամբ ծառայողական քննություն է նշանակվել
07.11.2026 | 11:11
Նավթի գները նվազել են
07.11.2026 | 10:54
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
07.11.2026 | 10:33
Ռոբերտ Փիլիպոսյանը՝ կայծակնային շախմատի Մ-20 ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
07.11.2026 | 10:22
Արմեն Գրիգորյանը վերընտրվել է Գլխավոր դատախազին առընթեր էթիկայի հանձնաժողովի անդամ
07.11.2026 | 09:42
Հայաստանը, ԱՄՆ-ն և Ադրբեջանը սկսել են TRIPP-ի տեխնիկական պլանավորման աշխատանքները
Բոլորը

Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության ձգձգված հայտի վերաբերյալ Եվրահանձնաժողովի տարեկան զեկույցում քննադատության է ենթարկվում Անկարայի «լուրջ հետընթացը» ժողովրդավարական չափանիշների, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և դատական անկախության վերաբերյալ, գրում է Duvar-ը։

Զեկույցում ասվում է, որ Թուրքիայի դատական համակարգի կառուցվածքային թերությունները չլուծված են մնացել՝ չնայած դատական մի շարք բարեփոխումներին:

«Դատավորների և դատախազների հավաքագրման և առաջխաղացման համար օբյեկտիվ, արժանիքների վրա հիմնված, միատեսակ և նախապես հաստատված չափանիշների բացակայությունը մնում է անհանգստության աղբյուր»,- նշում է Եվրահանձնաժողովը։

Զեկույցը կոչված է թարմացնելու Թուրքիայի առաջընթացի գնահատականը Եվրամիությանն անդամակցելու չափանիշներին համապատասխանելու ուղղությամբ: ԵՄ-ին միանալու Թուրքիայի հայտը սառեցվել է՝ 2005 թվականին անդամակցության բանակցություններ սկսելուց հետո:

Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ Թուրքիան ահաբեկչության դեմ պայքարում չի հետևում օրենքի գերակայության, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների սկզբունքներին։ Զեկույցը նաև քննադատում է Թուրքիային Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ պալատի վճիռը չկատարելու համար, որը կոչ էր անում ազատ արձակել բարերար Օսման Քավալային, որը կալանավորվել է 2017 թվականին։

Նշվում է, որ Քավալայի հարցով որոշումը չկատարելը ցույց է տալիս, որ Թուրքիան «հեռանում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների չափանիշներից, որոնք նա ընդունել է որպես Եվրոպայի խորհրդի անդամ»:

Էմմա Չոբանյան