Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց. նա ծածուկ եկավ, ծածուկ էլ հեռացավ
Ռոբերտ Քոչարյանի հարցաքննությունն ավարտվեց: Նա ծածուկ եկավ և ծածուկ էլ լքեց տարածքը: Գալն ու հեռանալը միայն հասկանալի եղավ թիկնապահների երևալ-անհետանալով: Չնայած որ շենքի երկու մուտքերն էր հսկվում էին լրագրողների կողմից, որևէ մեկը նրան ոչ ներս մտնելուց, ոչ էլ դուրս գալուց չտեսավ:
Այս պահին ոչ ՀՔԾ խոսնակի և ոչ էլ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի հետ կապ հաստատել հնարավոր չէ: