Արցախում սպանված ռուս խաղաղապահների ընտանիքները մեկ միլիոն ռուբլի աջակցություն կստանան

Լուրեր

15.12.2025 | 17:46
Դատախազությունում կադրային փոփոխություններ են տեղի ունեցել
15.12.2025 | 17:35
ԿԳՄՍՆ ենթակայության 18 մասնաճյուղ-թանգարաններ կմիանան Էլեկտրոնային տոմսերի միասնական ավտոմատացված համակարգին
15.12.2025 | 17:26
ԱՄՆ-ն ցանկանում է` Կիևը զիջի արևելյան Դոնբասը. բանակցությունների երկրորդ փուլն ավարտվել է
15.12.2025 | 17:20
«Լեսթերի» ֆուտբոլիստի գոլը 60 մետրից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:13
Yandex Go-ի վարորդների բողոքի ակցիան. ՈւՂԻՂ
15.12.2025 | 17:11
Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը բերվեց դատարան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 17:03
Ամեն նոր ծնված երեխային՝ 500 հազար դրամ. ԱԺ հանձնաժողովում քնարկում են առաջարկվող փոփոխությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2025 | 16:54
ՌԴ ԿԲ-ն բելգիական Euroclear դեպոզիտարիայում իր ակտիվների սառեցման վնասը գնահատել է 18,17 տրիլիոն ռուբլի
15.12.2025 | 16:45
Հայտնաբերվել է 2005 թվականից հետախուզվող տղամարդը
15.12.2025 | 16:34
Էդուարդ Սպերցյանը հավակնում է լավագույն ֆուտբոլիստի կոչմանը
15.12.2025 | 16:25
Ովքեր կարող են մինչև 10,000 դրամ հետվճար ստանալ անկանխիկ առևտրից
15.12.2025 | 16:17
Զելենսկին չի բացառել ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու հնարավորությունը, եթե Կիևն անվտանգության երաշխիքներ ստանա
15.12.2025 | 16:00
Մթնոլորտային օդում փոշու սահմանային թույլատրելի կոնցենտրացիան գերազանցվել է Կենտրոնում, Արաբկիրում, Շենգավիթում և Նոր Նորքում
15.12.2025 | 15:55
ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը՝ ՈՒՂԻՂ
15.12.2025 | 15:51
Գերմանիայում սկսվել է Զելենսկիի-ԱՄՆ պատվիրակություն բանակցությունների երկրորդ փուլը
Բոլորը

Լեռնային Ղարաբաղում զոհված ՌԴ խաղաղապահների ընտանիքները Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից 1 մլն ռուբլու չափով աջակցություն կստանան: Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է հիմնադրամի վարչության նախագահ, Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Լեոնիդ Սլուցկին:

«Լեռնային Ղարաբաղում զոհված խաղաղապահների ընտանիքները 1 միլիոն ռուբլու օգնություն կստանան Ռուսաստանի խաղաղության հիմնադրամից։ Սեպտեմբերի 20-ին մեր զինծառայողները կրակի տակ են ընկել և զոհվել, մենք պարտավոր ենք աջակցել նրանց ընտանիքներին։ Արդեն մեկ ամիս է անցել ողբերգությունից, բայց մենք թույլ չենք տա, որ դա մոռացվի։ Խաղաղության հիմնադրամը, իմ անձնական հսկողության ներքո, կշարունակի օգնել խաղաղապահների հարազատներին»,- գրել է Սլուցկին։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ին Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի դիտակետից վերադառնալիս գնդակոծության է ենթարկվել ռուս զինվորականների տեղափոխող ավտոմեքենան։