Սոցցանցերն այնպիսի ուժ են ստացել, որ հնարավոր է սևացնել ցանկացած մարդու. ապաքաղաքական զրույց Հարություն Մանսուրյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Factor TV-ի A-politic հաղորդաշարի հյուրն է «Հետք» մեդիագործարանի ղեկավար Հարություն Մանսուրյանը: Նա միանգամայն բնական է համարում, որ որակյալ լրագրողական նյութն ավելի քիչ հետաքրքրություն է առաջացնում, քան Ազգային ժողովի միջանցքում, թեկուզ աննշան, միջադեպը: Այնուամենայնիվ, հաղորդման հյուրը վստահ է, որ լրագրողների հիմնական առաքելությունը պատմություններ ներկայացնելն է՝ փորձելով հնարավորինս շատ փաստեր հավաքել այդ պատմության շուրջ:

Ո՞րն է այսօր լրագրողի կարևորագույն խնդիրը: Պատասխանելով այս հարցին՝ մեդիագործարանի ղեկավարը նշում է, որ դա ինքնագրաքննությունն է: Պատրաստելով այս կամ նյութը՝ լրագրողը սովորաբար մտահոգվում է, թե ինչպիսի արձագանք է այն գտնելու սոցցանցերում, արդյո՞ք նրա վրա չի հարձակվելու «ֆեյքերի բանակը» և այլն: Հարություն Մանսուրյանը նշում է, որ սոցցանցերի պայմաններում ցանկացած մարդու սևացնելը կամ, համենայնդեպս, նրան փորձ անելը հեշտ է:

Նույն սոցցանցերը նպաստում են հասարակության հատվածականությանը, երբ մարդիկ ստեղծում են խմբեր, ընտրում են «ընկերական շրջապատ», որը նպաստում է որոշ սահմանափակ գաղափարների տարածմանը և հաճախ՝ այդ գաղափարները չկիսողների հանդեպ ատելությանը:

Չհերքելով այդ երևույթը՝ հաղորդման հյուրը կարծում է, որ շատ բան կախված է նրանից, թե ինչպես են ընտրվում «ընկերները» սոցցանցերում: Հարություն Մանսուրյանն իր էջում ստեղծում է այնպիսի վիճակ, որը գրեթե բացառում է սոցցանցային «աղբի» տարածմանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Արամ Աբրահամյան