Ադրբեջանում կալանավորել են ընդդիմադիր կուսակցության ղեկավարի որդուն

Լուրեր

13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
12.09.2026 | 15:10
Նունե Պետրոսյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից
12.09.2026 | 14:49
15-ամյա Անի Գևորգյանը հայտնաբերվել է
12.09.2026 | 14:22
Զելենսկին պատրաստ է Պուտինի հետ հանդիպել G20-ի գագաթնաժողովում
12.09.2026 | 14:10
Մեկնարկել է Tour of Armenia-ի երրորդ մրցափուլը
12.09.2026 | 13:44
Առաջիկա օրերին ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ Հայհիդրոմետ
12.09.2026 | 13:28
Սևքարի անտառում 1,5 խմ վառելափայտով բեռնված «ՈՒԱԶ» է հայտնաբերվել
Բոլորը

Բաքվի Յասամալի շրջանային դատարանը նախօրեին 2 ամսով կալանավորել է ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլիի որդուն՝ Օրհան Հաջիլիին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրան մեղադրանք է առաջադրվել «ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար, որն առաջացրել է առողջությանը նվազ ծանր վնաս և ճանապարհատրանսպորտային պատահարի վայրից հեռանալու համար։

Օրհան Հաջիլին հերքում է մեղադրանքները։ Նա պնդում է, որ իրեն հետապնդում են հոր քաղաքական գործունեության պատճառով։

Պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել դատարանի որոշումը։ Փաստաբան Նեմաթ Քերիմլին հայտարարել է, որ քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա խոսքով՝ դատարանում տուժող չի եղել։ Ընդհանուր առմամբ, վթարի հետևանքով ի սկզբանե տուժածներ չկան, սակայն դեպքից ընդամենը 20 օր անց հայտնվել է «տուժողը», որը, իբր, նստած է եղել մայթին և տուժել վթարի պատճառով։ Ինչ վերաբերում է մյուս մեքենաներին հասցված վնասին, ապա փոխհատուցում է տրվել երկու ավտոմեքենայի սեփականատերերի, ևս մեկ մեքենա վերանորոգվում է։

Նշենք, որ Օրհան Հաջիլին բերման է ենթարկվել իր մասնակցությամբ ավտովթարի գործով։ Հոկտեմբերի 11-ին նրա մասնակցությամբ Բաքվում ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։ Հաջիլիի մեքենան մանևրելու ժամանակ մխրճվել է մի քանի մեքենաների մեջ։

Ադրբեջանի ընդդիմադիր շրջանակներն այս ձերբակալությունը համարում են քաղաքականապես մոտիվացված, որն արվում է ճնշումներ գործադրելու համար։

Լրատվամիջոցների հետ զրույցում «Մուսավաթ» կուսակցության նախագահ Արիֆ Հաջիլին իր որդու ձերբակալությունը որակել է որպես հաշվեհարդար՝ պնդելով, որ դա քաղաքական դրդապատճառներ ունի: Նա նշել է, որ վթարից հետո փորձեր են եղել «գրանցել» մյուս մեքենայի վարորդի վնասվածքները, սակայն հետազոտության ենթարկվելուց հետո պարզվել է, որ նա ֆիզիկական վնասվածքներ չունի։ Ինքը՝ վարորդը, նույնպես բողոք չի ներկայացրել։ Այդ դեպքում, ըստ օրենքի, հետաքննությունը պետք է կարճվի։ Սակայն վթարից 20 օր անց հայտնել են, որ մեքենաների բախման ժամանակ վիրավորվել է ևս մեկ մարդ, և նա բողոք է ներկայացրել։

Հավելեք, որ վերջին ամսում Ադրբեջանում նկատվում է ակտիվիստների ու ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումների աճ, որին Factor TV-ին անդրադարձել է։

Էմմա Չոբանյան