Ինչպե՞ս մեկ օրում մաքրել Հայաստանն աղբից և սկսել ապրել մաքուր երկրում. IDeA

Լուրեր

06.03.2026 | 11:11
Դեսպան Մկրտչյանը OpenAI-ի ներկայացուցիչների հետ քննարկել է կրթության և ԱԲ ոլորտներում հայկական կողմի հետ համագործակցության հեռանկարները
06.03.2026 | 11:00
Խորհրդարանական ճեպազրույցները. ՈՒՂԻՂ
06.03.2026 | 10:54
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը 3 պարտությամբ է ավարտել պայքարը ԵԱ-ի որակավորման փուլում
06.03.2026 | 10:51
Որ քաղաքական ուժը քանի տոկոս ձայն կհավաքեր, եթե ընտրությունները լինեին առաջիկա կիրակի․ հրապարակվել են IRI-ի հետազոտության արդյունքները 
06.03.2026 | 10:36
ԱՄՆ-ը հայտարարել է ավելի քան 30 իրանական նավ խորտակելու մասին
06.03.2026 | 10:24
Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է ամբողջությամբ հեռացնել Իրանի ղեկավարությանը և «լավ առաջնորդի» դերի համար թեկնածուներ ունի
06.03.2026 | 10:15
Fly One Armenia-ն Հնդկաստանից դեպի ՀՀ չվերթ է իրականացրել
06.03.2026 | 10:05
Իրանը կարող է հակազդել ԱՄՆ ցամաքային ներխուժմանը. Արաղչի
06.03.2026 | 09:54
Փաշինյանին վստահում է 18%-ը, Կարապետյանին` 6%-ը, Քոչարյանին 3%-ը. նոր հարցման տվյալներ
06.03.2026 | 09:54
Իսրայելը ծանր հարվածներ է հասցնում Թեհրանին, միաժամանակ, հայտարարում պատերազմի նոր փուլի մասին
06.03.2026 | 09:45
Ճամբարակ-Բերդ ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
06.03.2026 | 09:33
Պայթյուն Երևան-Սևան ճանապարհին գտնվող գազալցակայաններից մեկում․ «Opel»-ի վարորդը հոսպիտալացվել է
06.03.2026 | 00:13
Արարատ Միրզոյանը Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույց է ունեցել
05.03.2026 | 23:35
Բահրեյնի իշխանությունները հաստատել են, որ իրանական հրթիռը հարվածել է նավթավերամշակման գործարանին
05.03.2026 | 23:30
Իրանը հայտարարում է, որ ԵՄ-ն պետք է դատապարտի ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումը
Բոլորը

Հայաստանը միանում է համաշխարհային շարժմանը․ առաջին անգամ սեպտեմբերի 15-ին Հայաստանում կանցկացվի Համաշխարհային մաքրության օրը։ Նախատեսվում է, որ շարժմանը կմասնակցի մինչև 100 հազար մարդ՝ սկիզբ դնելով նոր սովորույթի։

 

 

2018 թ․ սեպտեմբերի 15-ը Համաշխարհային մաքրության օր է հայտարարված։ Շարժմանն արդեն միացել է 150 երկիր՝ ԱՄՆ-ն, Կանադան, Բրազիլիան, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իսպանիան, Գերմանիան, Իռլանդիան, Իտալիան, Բելգիան, Հորդանանը, Իրանը, Ղազախստանը, Ադրբեջանը, Վիետնամը, Ինդոնեզիան, Ճապոնիան, Քենիան, Տանզանիան, Մոզամբիկը, Հարավ Աֆրիկյան Հանրապետությունը, Ավստրալիան և այլն։ Այս տարի համաշխարհային շարժմանը միացել է նաև Հայաստանը։

 

Բազմաթիվ հայերի խիզախության և հետևողականության շնորհիվ այսօր երկրում ստեղծվել է բացառիկ հնարավորություն՝ ինքնուրույն որոշելու սեփական ճակատագիրը և ապրելու մեզ համար ցանկալի պայմաններում։ Նոր Հայաստանում աղբն անհանդուրժելի է։

 

Ինչպե՞ս մաքրել երկիրն աղբից մեկ օրում

 

10 տարի առաջ՝ 2008 թվականին էստոնացի ձեռնարկատեր Ռայներ Նիլվակը հրավիրեց իր չորս ընկերներին և առաջարկեց նրանց փորձել երկիրը մաքրել աղբից։ Գաղափարը խենթ էր թվում, սակայն 2008 թ.-ի մայիսի 3-ին երկրի փողոցներ դուրս եկավ 50 հազար մարդ։ Ակցիան վերածվեց մեծ կամավորական շարժման, որը սկզբում գործում էր միայն Էստոնիայում, իսկ այս տարի նպատակ է դրել աղբից ազատել ամբողջ Երկիր մոլորակը։

 

World Cleanup Day Հայաստանը նախաձեռնել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի կամավորների մի խումբ։ Մեկ ամսվա ընթացքում նախաձեռնությանը միացավ մի քանի կարևոր գործընկեր. Armenia Tree Project-ը, WWF Հայաստանը, ՀՀ Բնապահպանության նախարարությունը։

 

Ամեն օր նորանոր գործընկերներ հայտարարում են նախագծին մասնակցության մասին։ Նախատեսվում է, որ փողոցներն ու շրջակա միջավայրն աղբից ազատելու նպատակով Հայաստանում իրենց ուժերը կմիավորեն մինչև 100 հազար հոգի։ Նախաձեռնությանն արդեն միացել են Դիլիջանի Համայնքային կենտրոնը, Re-Apaga նախաձեռնությունը, UWC Դիլիջանի դպրոցը, Proper Company-ն, Ամերիաբանկը, TriClub-ը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, Aurora Baréalisse Marketing & Branding agency-ն, Սանիթեք Հայաստանը, ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունը, ՀՀ Կրթության և գիտության նախարարությունը, ԱՄՆ խաղաղության կորպուս, ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակը, ԱՄՆ դեսպանության Երևանյան կանաչ թիմը։

           

World Cleanup Day-ը Հայաստանում տարբերվում է միջազգային շարժումից նրանով, որ չի լինելու մեկ օրվա ակցիա, այլ դառնալու է սկզբնակետ՝ որից հետո կփոխվի բնակչության վերաբերմունքը աղբի հանդեպ և կձևավորվի նոր սովորույթ՝ ապրել մաքուր երկրում։

 

 

 

 

Ի՞նչ է լինելու սեպտեմբերի 15-ին և ինչպե՞ս կարելի է մասնակցել

 

Կազմակերպիչները կպատրաստեն և նախագծի պաշտոնական էջին կհրապարակեն 11 քարտեզ՝ ըստ Հայաստանի մարզերի։ Յուրաքանչյուր քարտեզ բաժանված է լինելու գոտիների, որոնք համակարգվելու են տեղի առաջնորդների կողմից։

 

Ցանկացած մասնակից կարող է մաքրել իր բակը, ինչպես նաև բացել իր մարզի քարտեզը, ընտրել առավել հարմար գոտին և գնալ այնտեղ։ Ակցիան մեկնարկում է շաբաթ օրը ժամը 10-ին և տևելու է երեք ժամ։ Առաջնորդը կպատմի մասնակիցներին աղբի տեսակների և Հայաստանում դրանց տեսակավորման ձևերի մասին, ցույց կտա տեղանքը և կօգնի աշխատանքի ընթացքում։ Տարածքում իրականացվելու է տեսա և լուսանկարահանում, նախատեսված է նաև հայտնի մարդկանց մասնակցություն։ Տեղի առաջնորդը կհետևի, որպեսզի հավաքված թափոնը բարեհաջող դուրս տարվի։

 

World Cleanup Day լայնածավալ գովազդային արշավը Հայաստանում կմեկնարկի օգոստոսի 15-ին։ Ամփոփիչ տեսահոլովակը նախագծի մասին կտարածվի միջազգային ԶԼՄ-ներով՝ Հայաստանում ակցիայի արդյունքներն աշխարհին ցույց տալու համար։

 

Ի՞նչ է նախատեսված աղբի հավաքագրումից բացի

 

Նախաձեռնության կրթական ծրագրի շրջանակում ՀՀ Կրթության և գիտության նախարարության հետ համատեղ բոլոր դպրոցներում կանցկացվեն դասախոսություններ՝ շրջակա միջավայրի պաշտպանության ձևերի, ինչպես նաև ամենօրյա սովորությունների մասին, որոնք մեղմացնում են էկոլոգիական հետքը։

 

Այսօրվա դրությամբ երկրում առկա թափոնների մասին լիարժեք տեղեկատվություն չկա, այդ իսկ պատճառով հետազոտություններ են անցկացվելու՝ շրջակա միջավայրի ներկա վիճակը գնահատելու և երկարատև նախագծի համար հիմք ստեղծելու համար։

 

Հայաստանի քաղաքներում կանցկացվեն առցանց և օֆլայն ակցիաներ, որոնց նպատակը կլինի հանրության ուշադրությունը հրավիրել թափոնների խնդրի վրա և ցույց տալ այդ խնդրի լուծման ուղիները։

 

Կինոթատրոններում թրեյլերներ են ցուցադրվելու՝ առողջ էկոլոգիական սովորությունների մասին։

 

Նախաձեռնության կազմակերպիչները նախատեսում են աշխատել տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որպեսզի մեկ տարի անց մեզանից յուրաքանչյուրը կարողանա իր շուրջը նայել և ասել․ «Ի՞նչ է, մեզ մոտ միշտ չէ՞ որ այսպես մաքուր է եղել»։

 

«Սկսել երկուշաբթի օրվանից» երբեք չի ստացվում, դրա համար էլ մենք Հայաստանում մաքուր ապրելու սովորությունը ձեռք կբերենք շաբաթ օրը՝ սեպտեմբերի 15-ին, Մաքրության միջազգային օրը։

 

Ինչպե՞ս դառնալ մասնակից

 

 

World Cleanup Day –ը միջազգային կամավորական շարժում է և դրան կարող է միանալ յուրաքանչյուր ոք։ Առաջիկա ամսվա ընթացքում կարելի է դառնալ նախաձեռնության առանցքային գործընկերներից մեկը։ Միացե՛ք, եթե ցանկանում եք ապրել մաքուր, գեղեցիկ Հայաստանում։

 

 Տվյալ պահին անհրաժեշտ են․

 

  • Տեղի առաջնորդներ
  • Հետաքրքրված մարդկանց խմբեր, որոնց միջոցով կարելի է տարածել տեղեկատվությունը
  • Լուսանկարիչներ և օպերատորներ
  • Ռեստորանների և սրճարանների սեփականատերեր և մենեջերներ
  • Մեդիա գործընկերներ
  • Ֆինանսական նվիրատուներ

 

 

Ի երախտագիտություն գործընկերների՝ նրանց ներդրման համար, կազմակերպիչները ստեղծելու են մեծ ժամանակավոր գեղարվեստական վահանակ, որի վրա լինելու են բոլոր նրանց անունները, ովքեր մասնակցել են նախագծին և որը տեղադրվելու է Երևանի կենտրոնում։ Այդ ամենը զուգորդվելու է վառ արշավով լրատվամիջոցներում ու սոցիալական ցանցերում։

 

Ռեստորանները, որոնք միացել են ակցիային, կառաջարկեն տեղի առաջնորդներին անվճար ընթրիք երկու հոգու համար՝ ի նշան երախտագիտության նրանց մասնակցության համար։ Իրենց մասնակցությունն արդեն հաստատել են The Club-ը, InVino-ն, Tapastan-ը և մյուսները։

 

Կազմակերպիչների հետ կարելի է կապվել գրելով ակցիայի պաշտոնական ֆեյսբուքյան էջին՝ https://www.facebook.com/wcdarmenia, կամ էլեկտրոնային հասցեին՝ [email protected], http://cleanuparmenia.org/։