Ադրբեջանում այլախոհների և ընդդիմադիրների նկատմամբ բռնաճնշումները նոր թափ են հավաքել

Լուրեր

25.11.2024 | 20:14
Թուրքիայում 2 ռուս օդաչուներ 5 տարվա ազատազրկման են դատապարտվել
25.11.2024 | 20:00
Լեհաստանի նախագահը Հայաստանում է
25.11.2024 | 19:51
Ալումյանը՝ ընդդեմ ԿԿՀ-ի․ դատարանը բավարարել է հայցը
25.11.2024 | 19:43
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին
25.11.2024 | 19:26
Պատժամիջոցների հետևանքով Թուրքիայի և ՌԴ-ի միջև առևտրաշրջանառության նվազում է կանխատեսվում․ Անկարայում ՌԴ դեսպան
25.11.2024 | 19:14
Ինչու է իջեցվել Կառավարության շենքի վրայի դրոշը
25.11.2024 | 19:14
Գոռ Վարդանյանի «Կայսրության թևերը» սերիալի առնչությամբ ԿԳՄՍՆ-ը դիմել է ՀՀ գլխավոր դատախազություն
25.11.2024 | 19:00
Միջուկային պատերազմի կարող է վերածվել ՌԴ-ԱՄՆ հակադրությունը․ ՀՀ-ն վտանգվում է՝ երկուսին էլ ժպտալով․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
25.11.2024 | 18:51
Թմրանյութը մաքսանենգ ճանապարհով ներկրել և իրացնում էին. երկու անձ կալանավորվել է
25.11.2024 | 18:43
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է 2024 թ. 9 ամսվա պետական բյուջեի կատարողականի հաշվետվությունը
25.11.2024 | 18:32
ՆԱՏՕ-ի նորանշանակ գլխավոր քարտուղարն առաջին անգամ Թուրքիայում է․ նրան ընդունել է Էրդողանը
25.11.2024 | 18:25
Խորտակված նավի վրա ՀՀ քաղաքացիներ չեն եղել. ԱԳՆ
25.11.2024 | 18:20
«Նալբանդյաններն ընդդեմ Հայաստանի» գործով Դավիթ Բալայանի, Համլետ Ասատրյանի և Արթուր Պողոսյանի վերաբերյալ կարգապահական վարույթը կարճվել է
25.11.2024 | 18:12
Հովիկ Աղազարյանը հետաձգել է մանդատ դնելու մասին իր որոշման ընդունումը
25.11.2024 | 18:09
«Առնվազն խղճահարություն է առաջացնում»․ «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը՝ փոխքաղաքապետի հայտարարության մասին
Բոլորը

Ադրբեջանում վերջին մեկ ամսվա ընթացքում նկատվում է ակտիվիստների և ընդդիմադիր գործիչների նկատմամբ բռնաճնշումների կտրուկ աճ՝ վարչական ձերբակալությունների աճող թվով ուշադրություն հրավիրելով մարդու իրավունքների աճող ճգնաժամի վրա։ Ձերբակալությունների ալիքը՝ թե՛ քրեական, թե՛ վարչական մեղադրանքներով, հարվածում է հասարակական և քաղաքական ակտիվիստներին։ Անհանգստացած հարազատներն ու իրավապաշտպաններն ասում են, որ նրանք թիրախավորվում են իրենց քննադատության և հասարակական կյանքին ակտիվ մասնակցության համար:

Մասնավորապես, վերջին օրերին լայն տարածում է գտել Ադրբեջանի ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցության անդամ Մեհման Գաբիբովի լուսանկարը, որտեղ տեսանելի վնասվածքների հետքեր կան: Պատկերը լայնածավալ քննարկումների առիթ է տվել և հետագա մտահոգություններ առաջացրել կալանավորների նկատմամբ վերաբերմունքի հետ կապված: Գաբիբովը ծեծի է ենթարկվել քաղաքացիական հագուստով անձանց կողմից։

Բացի այդ, պարզվել է, որ օգոստոսից անհետացած «Ժողովրդական ճակատ» կուսակցության մեկ այլ անդամ՝ Էլբեյ Քերիմլին, կալանավորված է թմրանյութեր պահելու մեղադրանքով։ Այս ամենը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Քերիմլին Բաքվում տեսանկարահանել է Իլհամ Ալիևի հոր՝ Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի արձանը։

Ադրբեջանական Թուրան գործակալության հետ զրույցում իրավապաշտպան, «Պաշտպանության գիծ» կազմակերպության համահիմնադիր Ռուֆաթ Սաֆարովն ասել է, որ Ադրբեջանում բռնաճնշումները դարձել են առօրեական։

«Այսօր անհնար է պատկերացնել Ադրբեջանն առանց ռեպրեսիվ միջոցների, ոտնձգությունների, բռնությունների և ահաբեկումների, որոնք ուղղված են ճնշելու խոսքի ազատությունը և մտքի ազատության իրավունքը: Ցավոք, իրավիճակն է՛լ ավելի է լրջացել»,- ասել է նա՝ նշելով, որ ռազմական հաջողությունները մեծացրել են իշխանությունների ժողովրդականությունը, ինչը հանգեցրել է այլախոհների և քննադատների նկատմամբ իշխանության չարաշահման։ Այդ հալածանքների ամենաանհանգստացնող կողմը խոշտանգումների և նվաստացուցիչ գործողությունների մասին հաղորդումներն են:

Սաֆարովը ուշադրություն է հրավիրել հավատացյալների նկատմամբ բռնաճնշումների վերջին միտումի վրա։ Նա նշել է, որ մի քանի մարդ ձերբակալվել է Քերիմե պետության ստեղծմանը նպաստելու մեղադրանքով։ Թեև այս պնդումների իսկությունը մնում է անհասկանալի, Սաֆարովն անձամբ է ճանաչում ձերբակալվածներից մեկին՝ Սուլեյմանին։ Նա անհանգստացնող մանրամասներ է հայտնել կալանքի տակ գտնվելու ժամանակ նրա հանդեպ վերաբերմունքի մասով։

«Այդ մարդկանց տարել են կազմակերպված հանցավորության դեմ պայքարի վարչություն, մերկացրել և տեսախցիկների առջև սպառնացել սեռական բռնության ենթարկել։ Մոտ 7-8 ամիս անց մեկ այլ կալանավոր՝ Մայիլը, ձերբակալվել է թմրանյութերի կեղծ մեղադրանքով։ Սուլեյմանը նույնպես վերջերս կալանավորվեց նմանատիպ մեղադրանքով»,- ասել է իրավապաշտպանը։

Հավելենք, որ նախօրեին ևս հավատացյալների հերթական խմբին էին ձերբակալել Ադրբեջանի իրավապահները՝ Իրանի օգտին լրտեսության կասկածանքով։

Սաֆարովն ընդգծել է իշխանությունների կողմից կոնկրետ ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությունը, եթե նրանք իսկապես պայքարում են անջատողական կամ ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Նա պնդել է, որ հակապետական ​​գործունեության և ծանր հանցագործությունների մեղադրանքները պետք է հանգեցնեն ազատազրկման միայն այն դեպքում, եթե դրանք հիմնավորված լինեն անհերքելի ապացույցներով:

«Մարդիկ մեղադրվում են հակապետական ​​գործունեության և ծանր հանցագործությունների մեջ, սակայն նրանց բանտ են ուղարկում՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության մեղադրանքով»,- հավելել է իրավապաշտպանը։

Էմմա Չոբանյան