Ադրբեջանում «Իրանի լրտեսներ» են ձերբակալվել

Լուրեր

27.11.2026 | 19:25
ՍԴ նախագահի ընտրությունը տապալած Երվանդ Խունդկարյանի որդին վարչական դատարանի դատավորի թեկնածուի հավակնորդ է
27.11.2026 | 19:11
Թուրքիայում ընդդիմադիր Halk TV-ի գործի շրջանակում նոր ձերբակալվածներ կան
27.11.2026 | 19:03
Երևանը` հետիոտնի՞, թե՞ մեքենայի քաղաք․ ինչ են ցույց տվել հետազոտության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:54
Աշտարակում՝ շինանյութի խանութներից մեկի պահեստային հատվածում, հրդեհ է բռնկվել
27.11.2026 | 18:45
Սուպերհամակարգիչը կանխատեսել է Չեմպիոնների լիգայի ֆավորիտներին
27.11.2026 | 18:36
Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովի նիստը
27.11.2026 | 18:33
Թրամփը փոխել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ Ռուսաստանի և Ուկրաինայի վերաբերյալ համատեղ հայտարարությունը
27.11.2026 | 18:25
Դավիթ Համբարձումյանը 5 տարի 4 ամիս 18 օր ազատազրկում կկրի․ Վճռաբեկ դատարանը բեկանել է Վերաքննիչ դատարանի որոշումը
27.11.2026 | 18:19
Բոլտերից պոկվել, ընկել ա. տեխհսկողը` շրջված երկաթե կոնստրուկցիայի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 18:10
Ինչ է քննարկվելու Փաշինյան-Պուտին հանդիպմանը // «Հրազդան» մարզադաշտի բռնագանձնման հայց է ներկայացվել
27.11.2026 | 18:00
ՔՊ-ական 8 համայնքապետ դատի է տվել Իրինա Յոլյանին
27.11.2026 | 17:52
«Այդ նախագիծը մեծ վտանգ է ներկայացնում մեր երկրի համար»․ Սերժ Սարգսյանը՝ նոր Սահմանադրության նախագծի մասին
27.11.2026 | 17:43
Մեքսիկացի ֆուտբոլիստին գնդակահարել են հանդիպման ժամանակ
27.11.2026 | 17:34
66.8 մլն դրամի գույքային վնաս պատճառելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
27.11.2026 | 17:32
Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու Գործադիր կոմիտեի անդամների թեկնածուները
Բոլորը

Ադրբեջանի լրատվամիջոցները հայտնում են Իրանի «լրտեսների հերթական խմբի» ձերբակալման մասին։ Մասնավորապես, նշվում է «իրանական մեկ այլ լրտեսական ցանցի բացահայտման մասին, որը նպատակ է ունեցել Ադրբեջանում ստեղծել «Քերիմե» կրոնական պետություն»։ Լրատվամիջոցները հրապարակել են ձերբակալվածների անուններն ու լուսանկարները,  թեպետ ուժային կառույցները այս մասին տեղեկություններ չեն հաղորդում։

Ձերբակալվածներն են՝ Ֆարման Քերիմովը, Ռուֆաթ Մաիլովը, Վիլայաթ Գադիմովը, Ագիլ Ռզաևը, Բահրուզ Սադիգովը, Սուլեյման Ալեքպերովը, Ուսուբ Ալիևը, Մուսա Գուլիևը, Թոֆիգ Ռահիմովը։

Հավելենք, որ 2023 թվականի սկզբից Ադրբեջանում հավատացյալներն ուկրոնական գործիչները ենթարկվում են զանգվածային ճնշումների և ձերբակալությունների, ինչը տեղի էր ունենում ադրբեջանա-իրանական հարաբերությունների սրման ֆոնին։ Ձերբակալվածների հարազատների խոսքով՝ նրանց զրպարտել և կեղծ մեղադրանքներ են ներկայացրել թմրամիջոցների ապօրինի շրջանառության և Իրանի օգտին լրտեսության համար:

Իշխանամետ ու քարոզչական լրատվամիջոցներում այս ձերբակալությունները ներկայացվում են որպես «Իրանի լրտեսական ցանցի» բացահայտում։

Էմմա Չոբանյան