«Ամայի տարածքի» զինվորները. այստեղ կանգնելը հերոսություն է. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.10.2026 | 13:52
Պետական բյուջեի փողերը թալանում եք, դուք թալանչի եք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:43
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ՈՒՂԻՂ
12.10.2026 | 13:40
Ձեր պատկերացմամբ՝ քոսոտ ծայրագավառը իրան դրել ա պետության տեղ, միջոցառում ա կազմակերպում․ Ալեքսանյանը՝ ՀՀ-ում COP17-ի անցկացման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:27
Չնչին ուշացում կարող ենք ունենալ․ Թևոսյանը՝ Արին-Բերդի փողոցում աշխատանքների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:20
Թերմոս՝ 7800 դրամ, բեյջի թել՝ 1240 դրամ, էկո պայուսակ՝ 3432 դրամ․ տրամաբանության մեջ չի տեղավորվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 13:08
ԱՄՆ-ը սպառնում է արգելափակել Ուկրաինային զենքի մատակարարումը՝ ռուսական նավթավերամշակման գործարաններին հարվածների պատճառով․ FT
12.10.2026 | 12:59
Մի՛ սպասեք, որ մեր տեսուչները գան և կասեցնեն ձեր գործունեությունը․ Ավինյանը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:48
Առաջարկում եմ COP17-ը նվիրել Գագիկ Ծառուկյանի սատկած առյուծի հիշատակին․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:37
ԱՄՆ սենատորները Թրամփին կոչ են արել անհապաղ հրաժարվել ՌԴ-ի հետ դիզելային վառելիքի գործարքից
12.10.2026 | 12:34
Ադրբեջանցի զինծառայողի կողմից հրազենային վնասվածքներ ստացած կինն ու 2 երեխաները տուժող են ճանաչվել
12.10.2026 | 12:28
Սիրով տրամադրեցի Ձեր չվճարվող արձակուրդը․ Ռուբինյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.10.2026 | 12:19
Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռներ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ
12.10.2026 | 12:10
Տուգանք՝ վթարից հետո 15 րոպեում ճանապարհը չազատելու համար // Արարատ Միրզոյանը Լեհաստան է մեկնել․ ԼՈՒՐԵՐ
12.10.2026 | 12:09
Հայտնի է ծանրամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում
12.10.2026 | 12:03
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից
Բոլորը

Երկու օր առաջ լրագրողներին հնարավորություն տրվեց իրենց աչքերով տեսնել Լելե Թեփեի հայտնի բարձունքը, որն ադրբեջանցիները երկու տարի առաջ գրավեցին ապրիլյան քառօրյայի ժամանակ։ «Ինքը փոքր բարձունք ա»,- ասում է զորամասի հրամանատար Մարտիկ Ջհանգիրյանը։

Ապրիլյան քառօրյայի մասնակից Մարտիկ Ջհանգիրյանը համաձայն է այդ օրերին Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարության հետ, որ մեծ բան չենք կորցրել, բայց ոչ մեկին թույլ չի տա տարածքն անվանել ամայի։ «Ոչ մի տարածք ամայի չէ, ցանկացած տարածք իրա նշանակությունն ունի»,-պնդում է դիրքերի պատասխանատուն։

Ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի հարավ-արևելյան այս հատվածն իսկապես ամայի է, այստեղ ծառ և թուփ չկա, զինվորները ծառայում են մոտավորապես մթնոլորտի 47 աստիճան տաքության տակ։ Մանուկ Բադալյանը պատասխանատու է այս զինվորների բարոյահոգեբանական վիճակի համար, ինքն ամեն ինչ պետք է անի, որ տղաները այս արևի տակ և հակառակորդի աչքի առաջ հոգեկան խնդիրներ չունենան ու պատրաստ լինեն նայել մահվան աչքերի մեջ։

«99 տոկոս տղաները գիտակցելով, որ իրենց թիկունքում առաջին հերթին իրենց մայրերն են, մեր գերեզմաններն են, այսինքն՝ էն առաջին սրբություններն են, որոնց պահելու համար ուղղակի մեռնելը բացարձակ իրենց համար կարևոր չէ»,- վստահեցնում է գնդապետ Բադալյանը։

Ադրբեջանցին տղաների տեսադաշտում է, նրանց ամեն քայլը հսկվում է։ Հակառակորդը գնդապետ Բադալյանի շնորհիվ ընկալվում է իբրև մի թշնամի, որի հետ բանակցությունների սեղանով խոսել հնարավոր չէ։ «Իրենք գնում են գռեհիկ, կոպիտ հայտարարություններին, բայց հենց դրա ժամանակն եկավ, մենք էնպես ենք պատժելու, որ իրանք երազեն սեղանի շուրջ նստելու, էդ ձևաչափով հարցին լուծում գտնելու մասին»,- խոստանում է գնդապետը։

19-ամյա Վազգենը, սակայն, պատրաստ է խաղաղության, բայց առանց մեկ թիզ հող զիջելու․ «Ինչ կա, էդ էլ մնա, ոչ առաջ էթանք, ոչ հետ, ոչ իրանք կռիվ անեն, ոչ մենք կռիվ անենք»։ Վազգենը մյուսների պես պատրաստ է հերոսանալու, հակառակորդը պետք է չափավորի իր ախորժակը։ Նա դեռ մեկ տարի ունի, որպեսզի հերոսի մահով ընկած Ռոբերտ Աբաջյանից սխրանքներից հետ չմնա։

Շարքային Գրիշա Բաղդասարյանը նույնպես երազել է այդ մասին․ «Իրա նման կուզեի հերոս լինեի, բայց ոչ իրա ճակատագրին արժանանայի»։ Գրիշան սակայն մեկ օր անց զորացրվելու է, և իրեն այլևս բանակում չի պատկերացնում։ Նա սխրանքների առիթ չունեցավ։

Շարքային Դավիթ Պապիկյանի համար դեռ ուշ չէ, նա պատրաստ է հերոս լինել տեղում առաջին իսկ կրակոցից հետո, ուրիշ ինչի՞ համար է նա կանգնած սահմանին՝ չնահանջող արևի տակ։ «Այստեղ կանգնելն ինքնին հերոսություն է»,- միանգամից ասում է 19-ամյա շարքային Պապիկյանը։

Մյուսները համոզված են, որ հերոս կարելի է լինել առանց երկար-բարակ մտածելու։ «Որովհետեւ հիմնականում 18-ից 20 տարեկանում ա, որ տղու մոտ առաջանում ա ոչ թե ինքը մտածելով, այլ ոնց որ ասած՝ դուխով ա ինքը առաջնորդվում։ Իսկ ավելի մեծ տարիքում ավելի շատ բաների մասին ա մտածում»,-պարզաբանում է դասակի հրամանատար Գոռ Վարդանյանը։

Նա դասակի ընթերցասերներից է, 6 տարի է, ինչ ծառայում է Արցախի Զինված ուժերում։ Ծառայության հազարավոր լուսաբացները շուտով կլցնի մահմեդական գրականության գոհարներից մեկով՝ «Հազար ու մեկ գիշերներ»-ով։ Առայժմ Րաֆֆու միջոցով ուսումնասիրում է մահմեդականների գազանությունները հայ ժողովրդի հանդեպ։ ««Ջալալեդին», «Խենթը» քրդերի հետ պատերազմն է, ժամանակին, որ քրդերը հալածել են հայերին, ցավալի ա, որ հայերը ժամանակին չեն կարողացել պայքարել իրենց ազատության համար»,- վերլուծում է դասակի հրամանատարը։

Այսօր արդեն հայերը պայքարել կարող են։ Անընդհատ ադրբեջանցի նշանառուի տակ գտնվող զինվորները կարող են նաև աղոթել այս փոքրիկ մատուռում, որտեղ երկու հոգու համար արդեն նեղ է։ Ի դեպ, զինվորները սնունդից չեն դժգոհում, հաճույքով ցուցադրում են Մանվել Գրիգորյանի դեմ քրեական գործով հռչակ ձեռք բերած մսի պահածոները, որոնք վաճառքի ենթակա չեն։ Կորպուսի հրամանատարի տեղակալը չի հերքում, որ զինվորները սնունդ են ստանում նաև իրենց ծնողներից, հիմնականում՝ միրգ։

«Մեր բանակը դեռ էն չափորոշիչների մեջ չի կարող զարգանալ, որ մրգի բոլոր տեսականիները տա։ Կա միրգ, որ տալիս ենք, օրինակ, խնձոր»,- պարզաբանում է գնդապետ Մանուկ Բադալյանը։

Ի դեպ, զինվորները չէին էլ թաքցնում, որ ծառայության ժամանակն ավելի արագ է անցնում հենց դիրքերում՝ զգոնությունը սպանում է ժամանակը։

Մհեր Արշակյան