Առողջապահության փոխնախարարը և ԱՀԿ ներկայացուցիչն անդրադարձել են վերականգնողական բժշկության ոլորտում ՀՀ-ի ներուժի զարգացմանը

Լուրեր

07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
07.10.2026 | 20:30
Արտահանձնո՞ւմ,թե՞ գերիների հետ փոխանակում․Փաշինյանի վարկածը՝ Մուսաևի ներթափանցման ու ճակատագրի շուրջ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:18
Ավինյանի խոստումից 4 ամիս անց․ ինչու է դանդաղել Արին Բերդի փողոցի 1 մլրդ դրամանոց հիմնանորոգումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:10
«Գոնե իշմար տվեք՝ իմանանք»․ Փաշինյանի ժեստը ծիծաղ առաջացրեց ԱԺ դահլիճում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:00
Ծանր հանցագործություն է կատարել ադրբեջանցի զինծառայողը․ նա պիտի դատվի, որից հետո կարելի է փոխանակել հայ գերիների հետ․ Սոսի Թաթիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանն ընդունել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակի ղեկավար դոկտոր Մարթե Էվերարդի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ հանդիպմանը քննարկվել են վերականգնողական ծառայության և աջակցող տեխնոլոգիաների ռազմավարությունն ու գործողությունների ծրագիրը, որի ապահովմամբ հնարավոր է բարելավել վերականգնողական ծառայությունը Հայաստանում:

Հանդիպմանն անդրադարձ է եղել վերականգնողական բժշկության ոլորտում Հայաստանի մասնագիտական ներուժը զարգացնելուն ուղղված կոնկրետ քայլերին, որոնց իրականացման արդյունքում ոլորտի մասնագետները հնարավորություն կունենան ձեռք բերել տեսական և գործնական նոր հմտություններ:

«Առողջապահության նախարարությունը միշտ պատրաստակամ է նպաստելու որակյալ և պացիենտակենտրոն վերականգնողական ծառայությունների հասանելիության ապահովմանը Հայաստանի քաղաքացիների համար` մեր գործընկերների հետ սերտ փոխգործակցությամբ»,- նշել է Արմեն Գասպարյանը:

«Վերականգնողական ծառայության բարելավման գործողությունների ծրագրի և համապարփակ ռազմավարություն մշակելու արդյունքում նախանշել ենք այն հիմնական ուղղությունները, որոնք միտված են ծառայության բարելավմանը»,- ավելացրել է դոկտոր Մարթե Էվերարդը:

Հանդիպման ավարտին երկուստեք կարևորվել է համագործակցությունը, ինչը կկրի շարունակական բնույթ: