«Տա՛փ արեք, հեսա կրակել տի». Բաղանիսում անցյալը թույլ չի տալիս մտածել ադրբեջանցիների հետ շփման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը 100 մլն բարել նավթ և նավթամթերք կազատի շուկայի կայունացման համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
03.10.2026 | 10:58
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
03.10.2026 | 10:31
Ռուբլին արժեզրկվել է․ արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 3-ի դրությամբ
Բոլորը

87-ամյա Ջհան Հարությունյանը Բաղանիսի վարելահողերը մշակելու ցանկություն ունի, միայն թե դրանք շուրջ 30 տարի է՝ օկուպացված են Ադրբեջանի կողմից։

Բաղանիսցիները նշում են՝ շուրջ 200 հեկտար հող մշակելու հնարավորությունից են զրկված․ ոչ միայն դաշտերը, այլև գյուղն է գտնվում թշնամու նշանառության տակ։

Մշտական խնդիրներին այս տարի ավելացել է անհաջող գյուղատնտեսական տարին․ բաղանիսցիները գոհ չեն բերքահավաքի արդյունքներից։ Նրանք արտերը բառի բուն իմաստով կյանքի գնով են վարում ու ցանում։ Վերջին տարիներին Բաղանիսի ուղղությամբ կրակոցներ չկան, սակայն հենց գյուղամիջում թշնամու դիպուկահարի կրակոցներից սպանությունների պատմությունները չեն մոռանում։

Բաղանիսցիները հիմա էլ մտահոգված են, այսպես կոչված, ադրբեջանական անկլավների թեմայից։ Այս խնդիրն օրակարգում հայտնվեց 44-օրյա պատերազմից հետո։ Մատնացույց են անում տարածքը, որտեղ նախկինում ադրբեջանցիներ են ապրել․ այն գտնվում է գյուղը դիտարկող բլրին։

Խաղաղության մասին երազող բաղանիսցիները Հայաստանի վարչապետից այս խնդիրի լուծման վերաբերյալ հստակ պարզաբանումներ են ակնկալում։ Փաշինյանը եկել է գյուղ ու հեռացել՝ առանց հույս տալու։

Փաշինյանի աջակից այս բաղանիսցին էլ կարծում է՝ Հայաստանի սահմանամերձ գյուղերն այս վիճակում չէին լինի, եթե տարիներ շարունակ չհարստանային երկիրը թալանելով։

Անվտանգային խնդիրները Բաղանիսում նաև հանգեցրել են արտագաղթի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան