Հնդկաստանը դիտարկում է ՀՀ-ին ավելի շատ սպառազինություն մատակարարելու հնարավորությունը․ The Economic Times

Լուրեր

04.11.2026 | 10:03
Փաշինյանի անունով Telegram-ում կեղծ օգտահաշիվ է բացվել․ խոսնակը զգուշացնում է հնարավոր խարդախության մասին
04.11.2026 | 10:00
2027 թվականի բյուջեի նախագծի քննարկումն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
04.11.2026 | 09:54
Խուզարկություններ՝ Սամվել և Նարեկ Կարապետյանների բնակարաններում
04.11.2026 | 09:46
4 մեքենայի բախման հետևանքով 9 մարդ է զոհվել, 3-ը՝ վիրավորվել
04.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.11.2026 | 23:29
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կդադարեցնի Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնության տրամադրումը
03.11.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.11.2026 | 23:07
Ադրբեջանում փակ դռների հետևում մեկնարկել է ընդդիմության ղեկավարի դատավարությունը
03.11.2026 | 22:59
Ուշիի ոլորաններում վթարից 3 տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. ԱՆ
03.11.2026 | 22:44
Առանց արհեստական ձյան լեռնադահուկային հանգստավայրերը չեն կարողանա գործել. Ազիզյան
03.11.2026 | 22:33
OpenAI-ն աշխատանքի է ընդունել ԱՄՆ բանակի նախկին նախարար Դեն Դրիսկոլին, որը մասնակցել է ուկրաինական բանակցություններին
03.11.2026 | 22:26
ԵՄ-ին դիմում ներկայացնելը 2027-ին, 2028-ին կարող է իրատեսական լինել. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.11.2026 | 22:14
Բաքուն «պերսոնա նոն գրատա» է հայտարարել Ադրբեջանի դեմ կոչեր հնչեցրած և թշնամանք հրահրած Իրանի 14 քաղաքացիների
03.11.2026 | 22:00
Վթար Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով՝ կան զոհեր
03.11.2026 | 21:44
Քաղաքապետարանը հորդորում է որոշակի ժամերի Տիգրան Մեծի պողոտայի ձախ հատվածից մինչև Սայաթ-Նովայի խաչմերուկ մեքենա չկայանել
Բոլորը

Հնդկաստանը դիտարկում է Կովկասում իր ռազմավարական դաշնակցին՝ Հայաստանին, ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարելու հարցը՝ վերջին տարվա ընթացքում զենքի առաջին խմբաքանակի հաջող մատակարարումից հետո։ Այս մասին գրում է հնդկական The Economic Times-ը։

Իրազեկ աղբյուրները լրատվամիջոցին ասել են, որ վերջերս հայ բարձրաստիճան պաշտոնյա է այցելել Դելի և քննարկումներ անցկացրել այս ուղղությամբ։ Նրանք նշել են, որ Հնդկաստանը դարձել է զենքի վստահելի մատակարար՝ Հայաստանի պահանջներին համապատասխան։

Նոր մատակարարումների վերաբերյալ մանրամասները դեռևս հայտնի չեն, սակայն ըստ դիտորդների՝ խմբաքանակը կարող է ներառել սարքավորումներ, որոնք կօգնեն զսպող միջոցներ ստեղծել Ադրբեջանի հետ կոնֆլիկտային իրավիճակի ֆոնին։

Ըստ լրատվամիջոցի՝ Հնդկաստանի կողմից Հայաստան ուղարկված վերջին խմբաքանակը ներառում էր Pinaka հրթիռային կայանքներ, հակատանկային հրթիռներ և զինամթերք։ Հաղորդվում է, որ զենքի մատակարարումն իրականացվել է Իրանի միջոցով, որը պատմական կապեր ունի Հայաստանի հետ: Ադրբեջանն էլ բողոք էր հայտնել այդ մատակարարումներից հետո։

Այս տարվա սկզբին Հնդկաստանը, Իրանը և Հայաստանը եռակողմ ձևաչափ էին ստեղծել՝ տրանսպորտային միջանցքը ուսումնասիրելու համար։ Ապրիլին Երևանում կայացած հանդիպման ժամանակ երեք կողմերը քննարկել էին տնտեսական նախագծերը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիները, նախանշել մշակութային և մարդկանց միջև կապերի խորացման հեռանկարները, ինչպես նաև եռակողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Նրանք այն ժամանակ որոշել էին «շարունակել խորհրդակցությունները» նույն ձևաչափով։ Եռակողմ հանդիպման ժամանակ քննարկվել էր նաև Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի օգտագործումը՝ որպես տարածաշրջանային կապի նախաձեռնություն:

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործումը հիմնական պատճառն է, թե ինչու է Հայաստանը գնում Pinaka կայանքները, քանի որ դրանք հնարավորություն ունեն խուսանավել հակամարտկոցային կրակի դեպքում: Միաժամանակ, ցածր արժեքը և օգտագործման պարզությունն դրանք դարձնում են կատարյալ սպառազինության համակարգ Հայաստանի համար: Ըստ պարբերականի՝ հայկական բանակը հեշտությամբ կարող է հարմարվել այդ համակարգերին, քանի որ սովոր է օգտագործել ռուսական արտադրության «Գրադ» համակարգը։

«Հայաստան բերված նոր զինատեսակները ներկայում փորձարկվում են հայ զինվորականների կողմից, և արդյունքները «շատ գոհացուցիչ են»։ Այս մասին էլ օրերս հայտարարել էր  Հայաստանի պաշտպանության և անվտանգության հարցերի խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ չնշելով Հնդկաստանի մասին»,- գրում է The Economic Times-ը։

Էմմա Չոբանյան