Ֆրանսիայի մշակույթի նախարարի հայտարարությունները դժգոհություն են առաջացրել Բաքվում

Լուրեր

06.06.2026 | 19:05
Բիթքոյնը կորցնում է գրավչությունը․ ներդրողները նախընտրում են AI ընկերություններն ու խոշոր IPO-ները
06.06.2026 | 19:05
19-ամյա Միրա Անդրեևան` «Ռոլան Գարոսի» հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 18:40
Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ կան վնասներ
06.06.2026 | 18:33
11 երկրի ներկայացուցիչներ կմասնակցեն Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին
06.06.2026 | 17:50
Ընտրական հանցագործությունների գործերով ձերբակալվել է 194, քրեական հետապնդման ենթարկվել՝ 209 անձ. ՀԿԿ
06.06.2026 | 17:34
Աննախադեպ կարկուտի պատճառով Ստեփանավանի համայնքապետարանն անցել է արտակարգ ռեժիմի. հայտարարություն
06.06.2026 | 17:19
Երևանի 3 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
06.06.2026 | 16:51
Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Ղազախստանի դեմ խաղում
06.06.2026 | 16:37
Անձրև և ամպրոպ. առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը
06.06.2026 | 16:10
Դատախազությունը զգուշացնում է՝ վարժական հավաքից խուսափելը հանցագործություն է. այն պատժվում է 1-3 տարի ժամկետով ազատազրկմամբ
06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
Բոլորը

Երևանում Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակի հայտարարություններն Արցախի վերաբերյալ դժգոհություն են առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն ասել է, թե նախարարի հայտարարությունները Ղարաբաղի մշակութային ժառանգության մասին ֆրանսիական կողմի «թուլության և կողմնակալության օրինակ են»։

«Ադրբեջանը քաջ գիտակցում է իր տարածքում գտնվող բոլոր մշակութային և պատմական հուշարձանների պաշտպանության կարևորությունը և, մասնավորապես, իր պարտավորությունները այս համատեքստում: Ֆրանսիան, լինելով այլ ժողովուրդներին պատկանող պատմամշակութային արժեքները բռնագրաված երկիր,  բարոյական իրավունք չունի նման հարցեր բարձրացնելու»,-ասել է Հաջիզադեն՝ հայտարարելով, թե մշակութային և պատմական հուշարձանների՝ վտանգի տակ լինելու պնդումները «անհիմն են»։

Բաքվի այս պնդումները վստահություն չեն ներշնչում, եթե հաշվի առնենք այն, որ 2020 թ-ի 44-օրյա պատերազմից հետո ամեն կերպ խոչընդոտում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության մուտքն Արցախ։

Հիշեցնենք, որ նախօրեին անդրադառնալով Լեռնային Ղարաբաղում գտնվող հայկական պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցին՝ Ֆրանսիայի մշակույթի նախարար Ռիմա Աբդուլ Մալակը նշել էր, որ հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու համար ֆրանսիական կողմը պատրաստ է ներդնել առավելագույն ջանքեր:

Նախարարը նշել էր, որ իրենք պաշտոնապես դիմել են ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որպեսզի վերջինս թույլտվություն ստանա Լեռնային Ղարաբաղ այցելելու և արձանագրելու բոլոր պատմամշակութային հուշարձանները դրանք նույնականացնելու համար:

Էմմա Չոբանյան